Փաշինյանի ու ՔՊ-ի նպատակադրումները լիովին համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակների հետ. Արմեն Այվազյան

22 Մայիսի, 2026

«Փաստորեն, Փաշինյանն ու ՔՊ-ն, առանց քողարկման և երկիմաստության, մերժում են հայ ազգի արժանապատիվ գոյության իրավունքը»,- նշել է քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։

Նա գրել է. «Նրանք պարզ ու հստակ հայտարարում են, որ պատրաստվում են հրաժարվել այն հիմնարար արժեհամակարգային դրույթներից, որոնք հազարամյակներով հային հայ են պահել՝ պատմությունից, հավաքական հիշողությունից, ինքնությունից, ազգային հավատից ու եկեղեցուց, Հայաստան հայրենիքի գաղափարից և դրա շուրջ ձևավորված պատկերացումներից, ազգային ավանդույթներից ու սրբազան խորհրդանիշներից, հանուն հայրենիքի և ազգի անձնվիրաբար ծառայելու ու պայքարելու կամքից։

Նրանք անտեսում են հայ ժողովրդին պաշտպանելու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով ամրագրված պարտավորությունները, այդ թվում՝ հայոց լեզվի պահպանման և զարգացման պահանջը՝ արդեն իսկ գիտական ոլորտից հետևողականորեն դուրս մղելով հայոց լեզուն, իսկ պատմագիտությունն ու հայագիտությունը ենթարկելով օտար վերահսկողության։

Նրանք բացեիբաց հրաժարվում են ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն պարտավորություններից, որոնցով իրենք պարտավոր են առաջնորդվել պետական իշխանության իրականացման ընթացքում։ Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են հայ ժողովրդին զրկել սեփական հողի վրա ազատ ապրելու և ինքնիշխան ազգային պետություն ունենալու պատմական հնարավորությունից։ Նրանք ժխտում են հայության բնական և անօտարելի իրավունքները, ներառյալ՝ կյանքի իրավունքը։

Ըստ էության, Փաշինյանն ու ՔՊ-ն մերժում են հայ ժողովրդի գոյության իրավունքը և մեթոդաբար նախադրյալներ են ստեղծում Հայաստանի ամբողջական հայաթափման և թուրքացման համար։ Եվ այս հարցում Փաշինյանի ու ՔՊ-ի նպատակադրումները լիովին համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակների հետ։

Հայ-թուրքական հակամարտությունը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարածք»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարկուտ

Սպասվում է կարկուտ

Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։...

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը: «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է...

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...