Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ»

22 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավում արձանագրված միջադեպերից և, մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած լարված իրավիճակներից հետո վարչապետի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանի թիմում եղել են մարդիկ, որոնք նրան խորհուրդ են տվել քարոզարշավի ընթացքում երկար զրույցի չբռնվել քաղաքացիների հետ՝ հնարավոր նոր միջադեպերից և սկանդալներից խուսափելու համար։ Եվ ահա երեկ Արարատի մարզում անցկացված քարոզչության ժամանակ նկատելի էր, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ երկար շփումների չէր գնում։ Կարճ ողջույններից հետո նա հիմնականում խոսում էր բարձրախոսով՝ իր ասելիքը փոխանցելով առանց էմոցիոնալ բռնկումների և ուղիղ բանավեճերի մեջ մտնելու։

Եթե նախկինում Փաշինյանը կանգնում էր, երկար զրուցում քաղաքացիների հետ, լսում դժգոհություններն ու փորձում անմիջական շփման տպավորություն ստեղծել, ապա այժմ պատկերն այլ է՝ արագ քայլք, հեռվից բաժանվող թռուցիկներ, անվտանգության խիստ վերահսկողություն և մարդկանց հետ նվազագույն շփում։

ՔՊ-ում, ըստ տեղեկությունների, Փաշինյանին հորդորել են փոխել վարքագիծը։ Այսինքն՝ նույնիսկ սեփական թիմում հասկանում են, որ փողոցային իրականությունն այլևս այն չէ, ինչ 2018-ին էր։ Մարդիկ այսօր ոչ թե հիացմունքով են մոտենում, այլ պահանջներով, դժգոհություններով և ծանր հարցերով։

Այս կերպ Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են վերահսկել քարոզչության ընթացքը և հնարավորինս խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են նոր սկանդալների առիթ դառնալ։

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք․ Փաշինյանը, խուսափելով քաղաքացիների հետ անմիջական բախումներից, իր ելույթներում շարունակում է թիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին։ Նրա հռետորաբանությունը, բառապաշարը և ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքները շարունակում են հնչել հրապարակային ելույթներում՝ արդեն ոչ թե դեմ առ դեմ բախումների, այլ բարձրախոսների միջոցով։

Արաբկիրը, կարծես, Փաշինյանի համար դարձավ ոչ թե հերթական քարոզարշավային կանգառ, այլ քաղաքական սթափեցնող ազդակ։ Եվ այդ ազդակը, դատելով ամեն ինչից, իշխանությունը շատ լավ է հասկացել։

Նշենք, որ այսօր՝ ժամը 08։00-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է լրագրողների հարցերին»։

Նմանատիպ նյութեր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,...

Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 8-12-o Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 3-ական ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել։ Ոսկի Ռաֆայել Կարախանյան (11-13 տարիքային խումբ, 36 կգ) Աշոտ Բաբայան (14-16, 45 կգ) Արամ Խաչատրյան (16-17, 60...

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այս մասին տեղեկքնում ենք ԱԳՄԱ նախարարությունից:  Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների...

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ մահացել է, 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հաղորդած տվյալներին։ Նշվում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4,...

Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը. Գերասիմ Վարդանյան

Արտաշատի խոշորացված համայնքի Դվին և Կանաչուտ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում բարձրաձայնվել են անվտանգության խնդիրներն ու երկրում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Արտաշատի...