Եթե ես չեմ զոհվել, իրավունք չունե՞մ ասելու՝ դուք ազգակործան պատուհաս եք. Մանգասարյանը՝ Պապիկյանին

21 Մայիսի, 2026

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին.

«Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով հարցադրումներ եք անում, թե այս կամ այն մարդիկ ինչու չեն զոհվել կամ վիրավորվել պատերազմի ընթացքում։ Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի այս նամակով դիմել Ձեզ։

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ես չեմ զոհվել, արդյո՞ք «ժողովրդավարության բաստիոնում» իրավունք չունեմ ասելու, որ Դուք ազգակործան պատուհաս եք, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ եք, Ձեր իսկ ընկերների անձնական SMS-ները կարդացող ու մի մասը հանրայնացնող մարդկանց խումբ եք, և վերջապես՝ ուսապարկ եք։

Նամակը գրելու ընթացքում նաև նկատեցի, որ Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մայիսի 28-ին սիրով սպասում և հրավիրում եք բոլորին Հանրապետության հրապարակ՝ շքերթը դիտելու։ Սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ չեմ զոհվել…
Անկեղծորեն ցավ եմ ապրում այս ամենը գրելուց, քանի որ Դուք ՊՆ ղեկավար եք, իսկ ես դեռ մտածում եմ, որ մեր անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, ոչ թե Ադրբեջանը, ինպես հպարտ կեցվածքով հայտարարում են Ձեր թիմակիցները, իսկ թիվ մեկ հերոսը` հայ զինվորն է…»:

Նմանատիպ նյութեր

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...

Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մտահոգություն է առաջացնում․ Ուշակովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մտահոգություն է առաջացնում․ Ուշակովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա։ Այս մասին հայտարարել է ՌԴ...

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական...