Փաշինյանի վարքագիծը պայմանավորված է հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ. Ծառուկյան

20 Մայիսի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։

Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին «կոռեկտության սահմաններն անցնելով» վիրավորանքներ ու սադրիչ արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին, Ծառուկյանը պատասխանել է․

«Մեկնաբանությունս նա է, որ արդեն եթե այդ ձևի է պահում, ուրեմն նայում եմ, որ գործերը լավ չի։ Հարցումներ են անում, տեսնում են, որ այն առաջվանը չկա։ Այս ութ տարվա ընթացքում, բացի սուտ ասելուց, խաբելուց, բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու։ Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, բայց այսօր ժողովրդին դարձրել են միայն տուգանքի մատերիալ»։

Ծառուկյանի խոսքով՝ պատերազմը նույնպես եղել է իշխանությունների քաղաքականության հետևանք։

«Ալիևին վիրավորելով պատերազմ հրահրեց, որի հետևանքով եղավ պարտություն, խայտառակություն, զոհեր, հաշմանդամներ, հողերի հանձնում։ Իսկ դրանից հետո սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել։ Դա մեր ազգին պատիվ չի բերում», — ասել է նա։

ԲՀԿ առաջնորդը նշել է, որ վարչապետի ներկայիս պահվածքը, իր գնահատմամբ, կապված է քաղաքական ապագայի վերաբերյալ մտահոգությունների հետ։

«Բոլորը հասկանում են, որ առաջվանը չի։ Գիտի, որ վերջը եկել է։ Էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի։ Կարամ գրեմ ու ստորագրեմ», — ընդգծել է Ծառուկյանը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին՝ կապված իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի անշարժ գույքի հետ, Ծառուկյանը նշել է, որ այդ թեման արհեստականորեն է շահարկվում։

«Գուլոյան Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն է, գործարար մարդ է, ամբողջ Հայաստանը ճանաչում է։ Մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ է։ Հիմա այդ «ռեկլամ» անելը, որ տունը պետականացրել են, ժողովուրդը դա չի ընդունում։ Գուլոյանի տղան միլիոնատեր մարդ է, ամբողջ կյանքում աշխատել է, բիզնես ստեղծել։ Իմ աղջիկը տուն պիտի չունենա՞», — ասել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունները տարիներ անց են հիշել այդ թեմաների մասին, ինչը, ըստ նրա, քաղաքական նպատակներ ունի։

«25 տարի անցել է, նոր են հիշել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բոլոր հարկերը վճարվել են, ամեն ինչ օրինական է։ Սա նշան է, որ արդեն իրենք զգում են՝ վերջը եկել է», —  նշել է ԲՀԿ առաջնորդը։

Նա նաև հայտարարել է, որ երկրի հիմնական սպառնալիքներն այսօր «Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն են»։

«Այս վիճակով ժողովուրդ չես կարող պահել։ Ժողովուրդը հիմա իրականություն է ուզում՝ խաղաղություն, ներդրումներ, բարեկեցիկ կյանք։ Սա է հիմնական խնդիրը։ Ինչ սկիզբ ունի, նա էլ վերջ ունի», — եզրափակել է Ծառուկյանը։

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...