Սա պարզապես քաղաքականություն չէ. սա հայ մնալու, ազգայինը պահելու, իրապես լավ երկիր ունենալու ձգտում է. Լևոն Քոչարյան

16 Մայիսի, 2026

Երբեք չեմ ուզել զբաղվել քաղաքականությամբ։ Երկիրը այնպիսի վիճակում հայտնվեց, որ այստեղ պետք էր ընտրություն անել՝ կամ թողնել ու գնալ, կամ մնալ ու պայքարել։ Այս մասին ինստագրամյան իր էջում կիսվել է «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։

«Միևնույն է, սա է մերը, այստեղ է, սա է մեր հողը։ Այստեղ կա այն ջերմությունը, որը երբեք ոչ մի ուրիշ երկրում չես կարող ստանալ։ Այստեղ եմ մնացել, որովհետև սա է հիմա, սա է իմ երկիրը։ Այստեղ են հայերը ապրում, ի վերջո սա է հայկական հողը, որովհետև իրենց ցանկությունն է, որ այս հողը հայկական չլինի։

Իրենց ցանկությունն այն է, որ այստեղ իրենք լինեն որոշողը, և ի վերջո՝ հայ չմնա այստեղ։ Սա չի կարող ընդունելի լինել ոչ մեկի համար, ոչ մի իրեն հայ համարողի համար։

Փորձում են մեր թշնամուց կերտել բարեկամ, իսկ մեր բարեկամներից՝ թշնամի։

Իմ պատկերացրած լավ երկիրը, առաջին հերթին, անվտանգ երկիրն է, միասնական երկիրն է, որտեղ բարությունը և ջերմությունն են գերիշխում, որտեղ երիտասարդը կարող է տեսնել իր ապագան, իր ընտանիքի ապագան, իր երեխաների ապագան։

Իմ երազած երկիրը այն երկիրն է, որը չի ուրանում իր սեփական ինքնությունը՝ IT ոլորտից մինչև արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Իսկապես շատ մեծ պոտենցիալ կա այստեղ, և երբ տեսնում ես, որ այդ ամեն ինչը չի օգտագործվում այնպես, ինչպես կարող էր, հասկանում ես, որ կարող ես դա ավելի լավ անել, ու չես կարող ուղղակի անտարբեր մնալ ու չփորձել»։

Նմանատիպ նյութեր

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...