Դատախազությունը դեռ կրթության նախարարից Ապարանի դեպքով հաղորդում չի ստացել

14 Մայիսի, 2026

Մայիսի 13-ին Ապարանում ՔՊ–ի քարոզարշավին մարզի տարբեր համայնքների դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասնակցության փաստով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից Գլխավոր դատախազությունը դեռևս հաղորդում չի ստացել։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարը նախօրեին գրառում էր արել այն մասին, որ Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանաված հետևանքները կիրառելու համար։

Նա նաև հիշեցրել է, որ մինչ այդ ստացված ահազանգերին էլ ընթացք է տրվել, դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության։

Այս առնչությամբ, ՀՀ Գլխավոր դատախազությունից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից երեք հաղորդում են ստացել քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերի վերաբերյալ։ Նշել էին, որ հաղորդումներին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

NEWS.am–ի տեղեկություններով, ստացված հաղորդումներն առնչվում են Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Երևանում արձանագրված դեպքերին։

Նմանատիպ նյութեր

Քաղաքականությունը թողնե՞նք ձեր հույսին․ Սխալ եք․ Ձեր հույսին պետք չէ թողնել․ Քրիստինե Վարդանյան 

  «Գիտե՞ք, վեց տարի շարունակ գալիս եք այստեղից ու ասում՝ Քրիստինե Վարդանյանը հարձակվել է կերակրող մայր Սոնա Ղազարյանի վրա։ Հետո էլ, բանը դրամատիզմի համար ավելացնելու նպատակով, կարծեմ, ասում եք՝ հպում էլ եղել է։ Չէ՛, սխալ եք ասում,...

Բոլոր դատավորները թող հիշեն՝ կօգտագործեն, երբ պետք եղավ, կթողնեն մի կողմ․ Գեղամ Մանուկյան

  «Այստեղ Արթուր Սարգսյանի, «18 արդարների», Սրբազանի մասին կեղծիք հնչեց։ Ուզում եմ հիշեցնել՝ խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Արթուր Սարգսյանը ոչ միայն զրկված է Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելուց, այլև շարունակում են...

Իրենք ցույց չեն արել, բնականաբար ոչ էլ «բոյ են տվել»․ Լևոն Քոչարյան

  «Այստեղ փորձ կատարվեց նորից անդրադառնալ մեր ընկերոջ՝ Արթուր Սարգսյանի գործին՝ «Սրբազան պայքարից» հետո Սրբազանի նկատմամբ հարուցված այդ ամբողջ շինծու քրեական գործին, խեղաթյուրելով փաստերն ու փաստական հանգամանքները։ Ես ուղղակի ուզում...

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

  Կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի սպասված մրցանակաբաշխությունը։ Օգոստոսի 17-ին՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին, միջոցառումն անցկացվեց մտերմիկ մթնոլորտում՝ նրա անմիջական մասնակցությամբ։ Հայտնում են «Կարապետյան» հիմնադրամից։ Սամվել...

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Մինչ Երևանը պատրաստվում է իրականացնել խոշորագույն հաղորդակցային նախագիծը՝ TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», դրա առանցքային դեմքը դառնում է ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Ի՞նչ է հայտնի նրա մասին և ի՞նչ են մտածում նրա մասին Հայաստանում։ Այս մասին նշված է Deutsche Welle-ի...