Ընտրություններից առաջ իշխանությունը որոշեց վերադարձնել ԱՆԻՖ-ով մսխված փողի մի մասը

12 Մայիսի, 2026

2020 թվականին, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքով ձևավորված տնտեսական մարտահրավերները, ՀՀ կառավարության կողմից տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով որոշում էր կայացվել իրականացնել տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր՝ 80 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։ Այս մասին փոխանցում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք էին բերվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի (Կառավարիչ) կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի (Ֆոնդ) փայեր՝ 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ։

2021-2023 թվականների ընթացքում Ֆոնդի կողմից բաժնեմասնակցային ներդրումներ են իրականացվել թվով 10 փակ բաժնետիրական ընկերություններում։

2024 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի, որից հետո Կառավարչի կողմից դիտարկվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։

Արդյունքում՝ Կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցված վճարված շահութաբաժինների չափով։ Տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափը (պարզ տոկոս) սահմանվել է 10.2720%՝ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությանը համապատասխան։

Իրականացվել է թվով 4 ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքի գործընթաց։ Նշված ընկերություններում Ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 միլիարդ ՀՀ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3,7 միլիարդ ՀՀ դրամ։

2026 թվականի մայիսի 7-ի Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ձեռնարկել քայլեր 3,7 միլիարդ ՀՀ դրամի չափով Ֆոնդի փայերի մարում իրականացնելու ուղղությամբ, որի արդյունքում  3,7 միլիարդ դրամ գումարը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...