Եթե մի ամբողջ Հայրենիք- Արցախ ես ուրանում, այնտեղ կառուցածն ի՜նչ է որ ․․․ Լիլիթ Գալստյան

11 Մայիսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն է արձագանքել, իբրև Արցախում այսքան տարիների ընթացքում կառուցածը «չկառուցածի հաշիվ է»։

Լիլիթ Գալստյանը, մասնավորապես, նշել է.

«Փաշինյանը շարունակում է ստի հերթական ռեկորդ սահմանել՝ գերազանցելով ինքն իրեն։

«Ինչ, որ Ղարաբաղում կառուցվել է չկառուցածի հաշիվ է, միանշանակ և աներկբա», հայտարարում է օրը ցերեկով․․․

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ․ 44-օրյա պատերազմը շուրջ 200 մլն դոլարի ներդրում է կատարվել Արցախում։

Կառուցվել են՝ Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհը, Հյուսիս- Հարավ ճանապարհը (Արցախի ներսում), Վարդենիս-Մարտակերտ մագիստրալը (Քարվաճառ)՝ 17միլիարդ դրամ, 100-ից ավելի դպրոցներ․ դպրոցաշինության հարցը գրեթե լուծված էր,

100-ավոր կմ-երի ոռոգման և ջրային համակարգեր, 15 նոր հիվանդանոցներ, մի քանի տասնյակ համայնքային կենտրոններ, 50-ից ավելի մանկապարտեզներ, Շուշիի մշակույթի տունը, 100-ավոր անհատական տներ ․․․

Սա ոչ ամբողջական ցանկն է․․․

«Հայաստան» հիմնադրամի կողքին տասնյակ այլ ֆոնդեր և անհատներ են մասնակցել Արցախի վերածնունդին․․․

Ի դեպ, ի պաշտոնե վարչապետը «Հայաստան» հիմնադրամի խորհրդի անդամ է․ պիտի որ իրազեկ լիներ։

Եվ շատ կարևոր մի իրողություն․ 2020թ․ 44 օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը Արցախի կառավարության հետ 110 միլիոն դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիր է հաստատել՝ գործակցությամբ «Հայաստան» հիմնադրամի։

Կառավարության համատեղ նիստում անգամ հայտարարել է․ «Կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիրը»։

Եթե Արցախը հայկական չէր կամ պիտի հանձնեիր, ինչո՞ւ էիր միլիոնավոր դոլարների գումարներ մսխում։

Այս պահին «Հայաստան» հիմնադրամի կայքէջը վերազինման ընթացքի մեջ է։ Կարող եմ եզրակացնել, որ ավելի շուտ հետքերը ջնջելու ընթացքի մեջ են։

Ուրանալն այսպես է լինում, եթե մի ամբողջ Հայրենիք- Արցախ ես ուրանում, այնտեղ կառուցածն ի՜նչ է որ ․․․»

Նմանատիպ նյութեր

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական...

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ձորափի 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ռեստորանում...

Ռուսաստանը սպասում է Հայաստանի հետաքննության արդյունքներին

Ռուսաստանը սպասում է Հայաստանի հետաքննության արդյունքներին

Ռուսաստանը սպասում է անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների խախտումների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին, Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը: Գործակալության տվյալներով՝ Հայաստանը պետք է տրամադրի տվյալներ և...

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում բավականին ծանր են տարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը վերցնելու վերաբերյալ։ Մեր...

ՔԿԾ պետն իր ենթականերին պարգևատրել է․ «Հրապարակ»

ՔԿԾ պետն իր ենթականերին պարգևատրել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանն իր ենթականերից երկուսին պարգեւատրել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Մեկը Աննա Մանուկյանն է, որը ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբում որպես գլխավոր մասնագետ է...