Փորձարկումների ժամանակը չէ․ մի հատ այդպիսի փորձարկում փորձանք դարձավ մեր գլխին․ Քրիստինե Վարդանյան

8 Մայիսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ելույթ ունենալով Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին, ասաց․

«Այսօր մայիսի 8-ն է։ Ուղիղ ութ տարի առաջ այս օրը մեզ խոստացան դրախտային երկիր, բայց բացվեցին դժոխքի դարպասները։

Ես արդեն չեմ ուզում հերթով թվարկել այն արարքները, որոնք տեղի են ունեցել այս 8 տարիներին։ Բայց մի պարզ հարց ունեմ ձեզ։

Դուք համաձա՞յն եք, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։

Դուք համաձա՞յն եք, որ մենք ծպտուն պիտի չհանենք, երբ մեր եկեղեցիները քանդվում են։

Դուք համաձա՞յն եք, որ մանկապիղծները Հայաստանում պետք է չկալանավորվեն, փոխարենը կալանավորում են սրբազանների։

Մենք նույնպես համաձայն չենք, հաշտ չենք ու եկել ենք հենց դա փոխելու։

Այս իշխանությունը ձեզ էլ ասելու բան չունի։ Դրա համար էլ ձեզ հետ խոսում է վախերի լեզվով։

Նրանք ձեզ ասում են՝ եթե մենք գանք, կվերադառնա անցյալը։ Բայց մենք այս ընտրություններին չենք մասնակցում, որպեսզի անցյալը հետ բերենք, մենք ձեզնից քվե չենք խնդրում, որպեսզի ետ գնանք, էստեղ ապագան կառուցողներն են, էստեղ մարդիկ են, ովքեր եկել են ձեզ վերադարձնելու ձեզնից գողացվածը, ձեր արժանապատվությունը, ձեր հպարտությունը, ձեր թասիբը, ձեր հայրենիքը։ Մեզ մեղադրում են, որ եթե գանք, պատերազնմ ենք բերելու։ Բայց նրանք մոռանում են, որ մենք խաղաղություն բերողներն ենք, մենք ինքնիշխանության պաշտպաններն ենք, որովհետև մենք ամենալավը գիտենք դրա գինը»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բացառում եմ դադարեցնել մերձեցումը ԵՄ-ի հետ․ դա հնարավոր չէ․ Փաշինյան

Բացառում եմ դադարեցնել մերձեցումը ԵՄ-ի հետ․ դա հնարավոր չէ․ Փաշինյան

Բացառում եմ 2013թ․ իրավիճակը, երբ Հայաստանը կհրաժարվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման պայմանավորված գործընթացից և որոշեց ԵԱՏՄ գնալ։ Դա հնարավոր չի, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականությանը, որ վարում է ՀՀ-ն։ Այս...

Իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, սակայն վախենում է Ալիևից․ Աղվան Վարդանյան

  «Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, սակայն վախենում է Ալիևից։ Ադրբեջանաթուրքական հանձնարարությունը կատարելու նպատակին են ուղղված այս փոփոխությունները, որով արգելվում է վերջին 6 ամսում Հայաստանում մշտապես...

Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը

Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հրապարակեց 2025 և 2026 թվականների մայիսի 25-ից հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածի ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը։ 2025թ.-ի մայիս-հունիս ամիսներին 154.115 քաղաքացի, 2026թ.-ին մայիս-հունիս...

Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել  էներգետիկ  ճգնաժամը

Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը

Աշխատանքային այցով այսօր՝ հուլիսի 2–ին, Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհուրդ է տվել Երևանին, թե ինչպես խուսափել էներգետիկ ճգնաժամից այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները կամ բարձրացնի դրա գինը։ Խորհուրդը...

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակմանը։ Տեղեկությունը տարածել է Ստոկհոլմում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։ Հարձակվող անօդաչու սարքերն, ըստ տեղեկությունների, զինված են եղել կեղծ պայթուցիկ սարքերով։ Մեկ այլ...