Ինչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը փոքր և միջին ձեռնարկություններին. հանդիպում՝ ՓՄՁ ներկայացուցիչների հետ

8 Մայիսի, 2026

Մայիսի 5-ին տեղի ունեցավ հանդիպում փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացված մի շարք առաջարկություններ ընդունվեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից և ներառվեցին նախընտրական ծրագրում։
Առաջարկություններն են՝
1. ՓՄՁ զարգացման աջակցման պետական մարմնի վերաստեղծում՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ արտահանման խթանման լրացուցիչ գործառույթով։ Ֆինանսական ռեսուրսների հասանելիության նպատակով պետական երաշխիքների ինստիտուտի վերականգնում։
2. Եկամտային հարկի համահարթի վերանայում միջին աշխատավարձից ցածր եկամուտ ստացողների համար։ Սահմանվելու է չհարկվող շեմ՝ պարենային զամբյուղի չափով։
3. Պարենային զամբյուղի ապրանք արտադրողների համար պետական գնումներում արտոնյալ պայմանների սահմանում։
4. Խոշոր սուպերմարկետներում տեղական արտադրող ՓՄՁ ների կողմից մատակարարվող ապրանքների համար պարտադիր կանոնների ներդրում։
5. Առցանց մարկետփլեյսներում հայկական ապրանքների մրցունակության ապահովում տեղական գնորդների համար։

Նմանատիպ նյութեր

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է մինչև 100,000 լարի տարեկան եկամուտ ունեցող անձանց. փոփոխություններն անցել են վերջնական ընթերցմամբ։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նախորդ իշխանությանը...

Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է Պետդումայի նախագահ

Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է Պետդումայի նախագահ

Չորեքշաբթի օրը Պետդումայի իններորդ գումարման պատգամավորները իրենց առաջին լիագումար նիստում Վյաչեսլավ Վոլոդինին ընտրեցին պալատի խոսնակ։ 442 պատգամավորներից 406-ը քվեարկեցին «կողմ»։ Նրա մրցակիցը՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունից Դմիտրի Նովիկովը,...

Կիսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

Կիսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում...

Վրաստանի խորհրդարանն իջեցրել է գույքահարկի շեմը. ո՞ւմից հարկ չի գանձվի

Վրաստանի խորհրդարանն իջեցրել է գույքահարկի շեմը. ո՞ւմից հարկ չի գանձվի

Վրաստանի խորհրդարանն ազատել է գույքահարկից մինչև 100 հազար լարի տարեկան եկամունտ ունեցող անձանց. համապատասխան փոփոխություններն ընդունվել են վերջնական ընթերցմամբ, այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Նախկինում գործում էր բազմամակարդակ համակարգ՝ 40 հազար լարի շեմով և...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը մեծ խնդիրներ է առաջացրել

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը մեծ խնդիրներ է առաջացրել

Տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։ Ասուլիսը տեղի է ունենում Play City-ում։ Կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը ներկայացնում է Sodi...