ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ»

6 Մայիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՔՊ-ում վերեւից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։

Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:

Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսեւորելով, եւ հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում»:

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը կամավոր կերպով զիջում է իր թվային ինքնիշխանությունը. Տիգրան Քոչարյան

Հայաստանը կամավոր կերպով զիջում է իր թվային ինքնիշխանությունը. Տիգրան Քոչարյան

Հայկական կողմը, ադրբեջանական հեռահաղորդակցական օպերատորի հետ Հայաստանի միջազգային ինտերնետային կապն Ադրբեջանի տարածքով ապահովելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրելով, կամավոր կերպով զիջում է իր թվային ինքնիշխանությունը։ Այս կարծիքը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում...

Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան

Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ երկու դատավորներ չեն մասնակցելու գործի քննությանը՝ նրանց անաչառության վերաբերյալ առաջացած կասկածների պատճառով։ Սա ինքնին կարևոր փաստ է, որովհետև նշանակում է՝...

Հրդեհ՝ Երևանում. բնակիչներ են տարհանվել

Հրդեհ՝ Երևանում. բնակիչներ են տարհանվել

Հրդեհ է բռնկվել Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է...

Ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

Ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook–ի իր էջում տեղադրել է իր հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» խաղատան կազմակերպման լիցենզիան։ Խոսքը հանրությանը հայտնի «Շանգրի լա» խաղատան մասին է։ Նշվում է, որ հրամանը կարող է...