ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»

15 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ընթացան իշխող համակարգի կողմից պետական ապարատի աննախադեպ գործադրման պայմաններում։ Թոշակների ու նպաստների թիրախային ավելացումները, ընտրազանգվածին ուղղված ֆինանսական ներարկումները, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու կալանավորումները ստեղծել էին մի իրավիճակ, որտեղ իշխանությունը փորձում էր ամեն գնով վերահսկել ընտրական գործընթացը։

Այս ամբողջ ճնշման ու պետական ռեսուրսի չարաշահման ֆոնին, սակայն, արձանագրվեց հետևյալ պատկերը. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի փաստարկած տվյալներով, ընդդիմադիր 4 հիմնական ուժերը 2021 թվականի համեմատ ստացան 80 %-ով ավելի քվե՝ ընդհանուր առմամբ կրկնապատկելով իրենց ձայները։ Սա կարևոր ցուցանիշ է. երբ իշխանությունը գործադրում է վարչական ու ֆինանսական ողջ արսենալը, բայց ընդդիմադիր քվեն աճում է գրեթե 2 անգամ, դա նշանակում է, որ պետական ռեսուրսի ազդեցության լիմիտը սպառված է։ Համակարգային ճնշումներն այլևս չեն աշխատում այնպես, ինչպես նախկինում, իսկ հանրային դիմադրողականությունը հասել է այն մակարդակի, որ վարչական լծակներով հնարավոր չէ կասեցնել ձայների արտահոսքը:

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր, որը պահանջում է հստակ ինստիտուցիոնալ աշխատանք։ Եթե նման ճնշումների պայմաններում ընդդիմադիր դաշտն ապահովել է նման աճ, ապա հետևողական քաղաքական ու կազմակերպչական աշխատանքի, ընտրական աշխարհագրության ընդլայնման և ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման դեպքում իշխանափոխությունը դառնում է լիովին հասանելի նպատակ։

2026-ի ընտրությունների արդյունքները փաստեցին. իշխող ուժի վերահսկողությունը ձևական է, իսկ համակարգված ինստիտուցիոնալ աշխատանքի դեպքում քաղաքական փոփոխություններն անխուսափելի են։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատախազը նիստից առաջ դատավոր Լևոն Պետրոսյանի աշխատակազնին տեղեկացրել է, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի ներկայացել: Նշենք, որ  այսօր պետք է քննարկվեր նաև Ալեքսան Ալեքսանյանի կալանքի հարցը:...

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք.  ԱԺ-ն հաստատեց նախագիծը: Նախագծով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը շրջանային մոդելով՝ միավորելով Արարատի մարզի Արարատ ու Վեդի, ինչպես նաև Լոռու մարզի...

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

Այս մասին, ըստ ադրբեջանական «AZƏRTAC» գործակալության, Հաքան Φիդանի հետ համատեղ մամուլի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանի հիմնական մասից դեպի Հայաստանի ուղղությամբ ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է։...

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության հարցը որոշել են «լուծել»՝ կրկին մեր քաղաքացիներին անհարմարություն և լրացուցիչ ծախսեր պատճառելու հաշվին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...