Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

28 Ապրիլի, 2026

2026 թվականի ապրիլի 26-ին «Xocavənd Rayon İcra Hakimiyyəti» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն արձանագրում է Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի կոտրման փաստը (https://www.facebook.com/reel/2545407835874082)։ Սույն տեղեկատվությունը հաստատվել է նաև Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զգբաղվող Հովիկ Ավանեսովի կողմից։ Հարկ է նշել, որ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել  էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին https://monumentwatch.org/…/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf…/։

Եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան հատվածում։ Կառույցն ունի խաչաձև հորինվածք. չորս սյուների վրա բարձրանում է քառանկյուն հիմքով և բրգաձև տանիքով գմբեթը, որի գագաթին տեղադրված էր խաչը։

Մեր արձագանքը

Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է» Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict with Regulations for the Execution of the Convention. The Hague,614 May 1954, Chapter I. General provisions regarding protection, Article 1 – Definition of cultural propert

Բացի դա, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։

Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի հեռացումը և վերջինիս  դիտավորյալ վնասումը կառույցի ամբողջականության խաթարման կոպիտ դրսևորում է։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման սահմանման՝ ամբողջականությունը ժառանգության այն կարողությունն է, որի միջոցով ապահովվում և ժամանակի ընթացքում պահպանվում է դրա նշանակությունն ու կարևորությունը https://whc.unesco.org/archive/opguide11-en.pdf։

Համաձայն «Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի իրականացման գործառնական ուղեցույցի» 88-րդ պարագրաֆի՝ ամբողջականությունը (Integrity) ժառանգության բնական և/կամ մշակութային արժեքների ու դրանց հատկանիշների անխաթարության  չափանիշն է։ Սա ենթադրում է, որ հուշարձանը պետք է ներառի բոլոր այն տարրերը, որոնք անհրաժեշտ են դրա բացառիկ համամարդկային արժեքն արտահայտելու և պահպանելու համար https://whc.unesco.org/archive/opguide11-en.pdf։

Նույն ուղեցույցի 89-րդ պարագրաֆը հստակեցնում է, որ մշակութային ժառանգության դեպքում օբյեկտի ֆիզիկական հատկանիշները պետք է լինեն  լավ պահպանված և անփոփոխ։ Տվյալ պարագայում խաչը հանդիսանում է սրբազան կառույցի խորհրդանշական և ճարտարապետական ամբողջականությունը լրացնող առանցքային բաղադրիչը, որի հեռացումը կամ բացակայությունը խեղաթյուրում է հուշարձանի մշակութային և կրոնական նշանակությունը։

Բացի այդ, ուղեցույցի 82-րդ պարագրաֆը սահմանում է, որ ժառանգության պահպանվածությունը համարվում է լիարժեք միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է իսկության և ամբողջականության պահանջներին։ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք հանգեցնում են դրա պատմականորեն ձևավորված տեսքի փոփոխությանը, ուղղակիորեն հակասում են միջազգային պահպանության սկզբունքներին՝ հանգեցնելով պատմական միջավայրի և հոգևոր արժեքների ոչնչացման։

Նմանատիպ նյութեր

Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կմեկնի

Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կմեկնի

Մեկնում եմ Ստամբուլ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահական համակարգերի արձագանքման և շտապ բժշկական թիմերի աշխատանքի կազմակերպմանը: Այս մասին ասուլիսի ժամանակ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները,...

Նոր մրցույթներ, լիցենզավորման որոշումներ և տուգանք. ՀՌՀ նիստի արդյունքները

Նոր մրցույթներ, լիցենզավորման որոշումներ և տուգանք. ՀՌՀ նիստի արդյունքները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին գումարել է հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկել է հետևյալ հարցերը՝ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ...

Սյունիքում 869 ընտանիք  զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

​«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ»,...

Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով

Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով. Քայլ 1 –...