ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի վերաբացման քայլերը

28 Ապրիլի, 2026

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։

Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած...

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային...

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նիստին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և...

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր...

Թոշակների բարձրացման համար պետական բյուջեով լրացուցիչ միջոցներ չկան․ Վահե Հովհաննիսյան 

«Թոշակների բարձրացման համար Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեով լրացուցիչ միջոցներ չկան։ Բոլոր միջոցները հաշված են այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որոնք պլանավորել ենք 2027-ին»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար...