Ամենամեծ խնդիրն այն է, որ պարտքդ աճում է ավելի արագ, քան քո տնտեսությունը․ Ռոբերտ Քոչարյան 

27 Ապրիլի, 2026

«Պարտքի մասով, պարո՛ն նախագահ, վերջերս Ազգային ժողով են բերում հերթական նախագիծ, որ պարտք պետք է վերցնենք։  50 միլիոն դոլար Սյունիքի համար: Դե քանի որ Սյունիքի համար է, ինչ-որ ենթակառուցվածքների զարգացում և այլն, բոլորս կողմ ենք քվեարկում, բայց պատկերացրեք աբսուրդը հասել է նրան, որ հարցնում ենք, ասում ենք՝ կոնկրետ ի՞նչ ծրագրերի համար է նախատեսվում է այս գումարը ծախսել: Ասում է՝ որ վերցնենք, գնահատումներ կանենք և նոր ծրագրերը կմշակենք: Ասում եմ՝ ո՞նց է այդպես հնարավոր: Այսինքն դուք չունեք արդեն ծրագիր, որի հիման վրա գնահատել եք ձեզ ինչքան փող ա պետք, նոր եք դիմել վարկ ստանալու, ասում է՝ չէ, գումարը կվերցնենք, հետո կգնահատենք, թե ինչ ենք իրականացնելու: Այսինքն սա երևի ինչ-որ բյուջեի ճեղքվածք լրացնելու համար էր ավելի շատ, որովհետև մի քիչ անտրամաբանական է գումարը վերցնես, բայց չիմանաս, թե կոնկրետ ինչ ծրագրերի վրա է գնալու»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 6-րդ թողարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց այս դիտարկմանը․

«Շատ հստակ ու հասկանալի ինձ համար՝ ինչ են անում։ Վերցնում ես ընտրակաշառք բաժանելու համար։ Հետո դու ընտրելու ես ո՛չ թե զարգացման ծրագրեր ֆինանսավորելու համար, այլ դու ընտրելու ես նախընտրական խոստումներ տալու, այս կամ այն ուղղություններով ձայներ կորզելու համար, ուրիշ բան ես չեմ տեսնում։ Բացառվում է, որ այն ժամանակ ուղղակի մենք վարկ վերցնեինք, վարկային գիծ առանց ուղղակի կապելու այդ վարկային գիծը կոնկրետ ծրագրի հետ։ Չի եղել այդպիսի բան։ Ասեմ չի եղել այն, ինչ հիմա ես տեսնում եմ։ Ենթադրում եմ նաև ներքին պարտքի այս տեմպերով աճեցնելը կապված է նաև նրա հետ, որ դու ուղղակի արժեթղթեր ես թողարկում, բանկերը առնում են, դու փողը ստանում ես և ոնց ուզում՝ ծախսում ես: Վարկային ծրագրի պարամետրերի հետ դու չես բախվում: Այն ժամանակ բոլոր վարկերը եղել են նպատակային կոնկրետ ծրագրերի համար: Եթե ճանապարհաշինարարություն է, դու չես կարող ուրիշ բանի վրա ծախսել, վերջ, հաշվետու ես նաև և այլն, և այլն, կամ փոքր միջին բիզնեսի վարկավորման համար: 

Հիմա քանդվել է այդ համակարգը, որը ժամանակին կար, ընդհանրապես քանդվել է։ Այսօր խայտառակ թվեր են 8 միլիարդ, ընդհանուր պարտքը մոտ 15 միլիարդ, եթե չեմ սխալվում 14,6։

Ամեն մի քաղաքացի պետք է իմանա հետևյալը․ ամեն քաղաքացու վրա, ներառյալ՝ նորածին քաղաքացին, մենք ունենք 5000 դոլարի չափ պարտք, միջին ընտանիքը 20 000 դոլարի չափ պարտք ունի։ Ամենամեծ խնդիրը հետևյալի մեջ է, որ պարտքդ աճում է ավելի արագ, քան քո տնտեսությունը»։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դամասկոսի արվարձանում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Դամասկոսի արվարձանում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Դամասկոսի արվարձանում գտնվող Ջարամանա քաղաքում միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, 13 մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը։ Անվտանգության կառույցների աղբյուրի տվյալներով՝ միկրոավտոբուսի ներսում...

Անընդունելի և դատապարտելի է Վեհափառին դատարան հրավիրելը․ Արամ Ա

Անընդունելի և դատապարտելի է Վեհափառին դատարան հրավիրելը․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեահափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի․ «Երկու Վեհափառներս մնայուն կապի մէջ ենք իրարու հետ եւ կը խորհրդակցինք մեր Հայրենիքն ու ազգը յուզող խնդիրներու շուրջ։ Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ամբողջությամբ արմատից փտած ծառի տապալման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Օհանովի փողոցում արմատից փտած ծառը քամու հետևանքով տապալվել է, գրում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար...

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը․ Ռոբերտ Ամստերդամ

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը․ Ռոբերտ Ամստերդամ

Օգոստոսի 7-ը հայոց պատմությունը փաստագրող պատմաբանների համար կարող է ձևակերպվել որպես վտանգավոր շրջադարձի օր, գրում է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Որպես միջազգային իրավաբան, որն անկեղծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի դարավոր ժառանգությանը, չեմ կարող...

ԲՀԿ անդամները կլինեն Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դատին․ հաղորդագրություն

ԲՀԿ անդամները կլինեն Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դատին․ հաղորդագրություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վաղը՝ ժամը 16:00-ին, կլինեն Վաղարշապատում՝ դատարանի դիմաց՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից․ «Այս...