Իրանի պատերազմը ծանր հետևանքներ բերեց Միացյալ Նահանգներին և Թրամփի վարչակազմին․ Ռոբերտ Քոչարյան

16 Ապրիլի, 2026

 

«Ի՞նչ կատարվեց ըստ էության՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, ենթադրաբա,ր մտածելով, որ շատ արագ հարցը կկարգավորեն: Ի՞նչ ճանապարհով՝ առաջնորդին սպանելով և առանցքային մի քանի դեմքերի սպանելով կհրահրվի ամպստամբություն, նաև փորձում էին ազգային փոքրամասնություններին ներգրավել այս պրոցեսի մեջ։ Ամբողջ հաշվարկը նրա վրա էր, որ պետականության հիմքերը թույլ են Իրանում և որպես պետություն կփլուզվի Իրանը․ Սիրիայի տարբերակի կիրառումը Իրանի վրա։ Բայց պարզվեց, որ Իրանի պետականությունը շատ ավելի ամուր է, քան ենթադրում էին Միացյալ Նահանգներում և Իսրայելում և ուղղակի ես զարմանում եմ, թե ինչ կարգի փորձագիտական խորհուրդներ էին տալիս Միացյալ Նահանգների նախագահին։ Ենթադրվում է, որ եղել են այդպիսի խորհուրդներ, ճիշտ խորհուրդներ, բայց ավելի գերակայեցին ուղղակի Իսրայելի ճնշումները։ Սա բերել է բավական ծանր հետևանքներ հենց Միացյալ Նահանգների և Թրամփի վարչակազմի համար»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետարանը շարունակում է առանց մրցույթի գնումներ կատարելը։ Այս անգամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով համայնքային բյուջեից ծախսվել է 8 միլիոն 786 հազար 199 դրամ, որը բաշխվել է 7 տարբեր կապալառուների։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց...

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Եզրափակչում Սամվել Տերտերյանը 1-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին։ 87 կգ քաշային Յուրիկ...

Արտաշատում  երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Արտաշատում երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին»...

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են...

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների՝ լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի և տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Նրանց նկատմամբ հեռակա կարգով որպես...