Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ»

16 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մեկուկես ամիս առաջ Փաշինյանն սկսեց իր ավտոբուսային «սննդաերթերը», դա իշխանական քարոզչությունը փաթեթավորեց որպես ՔՊ ներկուսակցական ընտրությունների հետ կապված քարոզարշավ: Դա, իհարկե, այդպես չէր, քանի որ թե՛ այցերը, թե՛ շփումները զուտ ներկուսակցական չէին: Բայց համարենք, որ այդ «պատճառաբանությունը» ինչ-որ տեղ կարող էր «կյանքի իրավունք» ունենալ:

Բայց հիմա, երբ ՔՊ-ի «ներկուսակցական ընտրությունները» տեղի են ունեցել ու ավարտվել են, ի՞նչ փաթեթավորմամբ են քպականները ավտոբուսով ընկել դռնեդուռ:

Եթե Փաշինյանը որպես վարչապետ է գնում, կարող է մի քանի պաշտոնյա հետը վերցնել և գնալ իր աշխատանքային պարտականությունները կատարելու, այսպես ասած՝ «աշխատանքային այցով»: Ընդ որում, ոչ թե փողոցները «չափչփելով», այլ աշխատանքային խորհրդակցություններով, կոնկրետ կազմակերպություններ այցերով (ասենք՝ ջրի ծորակներ ստուգելով), ինչպես Կոտայքի մարզ կատարած այցը: Բայց այդ դեպքում նա պետք է դա անի աշխատանքային օրերին: Եթե զուտ որպես կուսակցական այց է, ապա դա ցանկացած կուսակցության իրավունքն է: Սակայն ինչո՞ւ է ողջ իրավապահ համակարգը սպասարկում, ինչո՞ւ են ահռելի թվով ոստիկաններ ուղեկցում, որոնց տեղափոխող մի ավտոբուսն էլ հերթական մահաբեր վթարի պատճառ է դառնում, ինչո՞ւ է ողջ վարչական ռեսուրսը ոտքի հանվում, վերջապես՝ ինչո՞ւ է Փաշինյանն ասում. «Մեր նախընտրական ծրագրում գրված է…»:

Մի րոպե: Ի՞նչ նախընտրական ծրագիր: ՔՊ-ն, որպես ընտրությանը մասնակցող ուժ, դեռ անգամ գրանցված չէ ԿԸՀ-ում (երեկ նոր փաստաթղթերը հանձնել են): Ու ընդհանրապես, երկու օր առաջ է միայն սկսվել ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը: Ավելին, քարոզարշավն էլ դեռ չի էլ սկսվել, մոտ 23 օր կա: Այդ ի՞նչ նախընտրական ծրագիր են ներկայացնում:

Պատահական չէ, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իրավաբանները նշում են, որ սա ընտրության արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում է:

Նմանատիպ նյութեր

Հրդեհ՝ Երևանի առևտրի կենտրոններից մեկում. հագուստի տաղավար է այրվել

Հրդեհ՝ Երևանի առևտրի կենտրոններից մեկում. հագուստի տաղավար է այրվել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 03։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի...

ԿԳՄՍ նախարարը Մոսկվա է գործուղվում

ԿԳՄՍ նախարարը Մոսկվա է գործուղվում

Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 3 օրով գործուղվում է Մոսկվա։ Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...

Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը

Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը

Հայաստանը աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգն է ու դարեր շարունակ խաչը հայերիս համար համարվել է սրբություն, բայց արի ու տես որ 21-րդ դարում կան մարդիկ, ովքեր կարող են ոտնձգություն իրականացնել խաչի ու խաչքարի վրա տեղադրված Աստծո որդու՝...

«Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել». Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան. «Հետք»

«Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել». Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան. «Հետք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության պահանջով հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Աննա Գևորգյանին և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ին հրապարակային հերքում տարածել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների...

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք. հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հայկ Գյուլիքևխյան փողոց 20, Նոր Նորքի 4-րդ զանգված) տեղի կունենա հերթական դատական...