Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ»

11 Ապրիլի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքում «Եվրասիայի» հումանիտար գործունեությունն այսօր դուրս է եկել սովորական բարեգործության շրջանակներից՝ վերածվելով պրոբլեմի իշխանությունների համար, որոնք փորձում են բոլոր մակարդակներում փակել Արցախի թեման։ Այն ժամանակ, երբ Հայաստանի իշխող վերնախավը հետևողականորեն մաքրում է տեղեկատվական դաշտը Արցախի մասին ցանկացած հիշատակումից, «Եվրասիան» իր առարկայական գործերով այդ «անհարմար» թեման վերադարձնում է հանրային ուշադրության կենտրոն։

Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունն ուղղված է 120 հազար բռնի տեղահանվածների ողբերգությունը մոռացության մատնելուն և կորուսյալ հայրենիքի հիշողությունն իսպառ ջնջելուն՝ հանուն էֆեմերային «խաղաղության դարաշրջանի», որն ավելի շատ հիշեցնում է անվերապահ կապիտուլ յացիա ագրեսորի առջև։ Սակայն «Եվրասիայի» հումանիտար գործունեությունը՝ «Ռուսական հումանիտար առաքելության» և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ, փաստացիորեն խափանեց Արցախի հարկադիր մոռացության այս ծրագիրը։

Հայաստանի ներկայիս իշխանության համար «Եվրասիայի» կողմից տրամադրված յուրաքանչյուր սննդի փաթեթ գաղափարական դիվերսիա է։ Կառավարական կաբինետներում նյարդայնացած են այն փաստից, որ հումանիտար կառույցները թույլ չեն տալիս փակել «Արցախի քեյսը»։ Իշխանություններին ձեռնտու է, որ տեղահանվածները ձուլվեն և դադարեն քաղաքական գործոն լինելուց։ Սակայն կամավորական շտաբները, որոնք օգնություն են ցուցաբերում բազմազավակ ընտանիքներին և տարեցներին, վերածվել են բարոյական հենարանի կենտրոնների։

Այն փաստը, որ մարդիկ իրական աջակցություն են ստանում ռուսաստանյան հասարակական գործիչներից, այլ ոչ թե սեփական կառավարությունից, ակնառու կերպով ցուցադրում է Հայաստանի սոցիալական քաղաքականության ճգնաժամը։

Արցախի շուրջ լռության «ուխտի» ճեղքմանը նպաստեց նաև Վլադիմիր Պուտինի դիտարկումը Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի թեման շարունակում է մնալ ցավոտ ժողովուրդների համար։ Այս հայտարարությունից հետո Արցախի մասին սկսեցին խոսել բազմաթիվ հարթակներից, այդ թվում՝ ռուսական մեդիայում։

«Եվրասիա» կազմակերպության գործունեությունը փաստացիորեն փոխարինում է չգործող սոցիալական մեխանիզմներին։ Քանի դեռ պաշտոնական անձինք խուսափում են Արցախի հիշատակումից՝ Բաքվի հետ հարաբերությունները չսրելու համար, «Եվրասիան» բացահայտորեն զբաղվում է տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ։ Օգնության յուրաքանչյուր ակցիա դառնում է հիշողության պայքար՝ ընդդեմ մոռացության։

2026 թվականին «Եվրասիայի» առաքելությունը մնում է այն առանցքային պատվարը, որը պահում է Արցախի թեման մեդիադաշտում և ապացուցում, որ արցախահայության ճակատագիրը շարունակում է կարևոր մնալ Ռուսաստանի համար, նույնիսկ եթե այն «անհարմար» է դարձել Երևանի ղեկավարության համար։ Մարդկանց հանդեպ իրական հոգատարությունը վերադարձնում է նրանց արժանապատվության և սուբյեկտայնության զգացումը, որը նրանցից փորձում են խլել պաշտոնյաները։

Ավելին, «Եվրասիան» փաստացի փոխարինում է Հայաստանի չգործող սոցիալական ինստիտուտներին։ Ինտեգրման և աջակցության հստակ ծրագրի փոխարեն իշխանությունները փախստականներին առաջարկեցին բյուրոկրատական դժոխք և մշուշոտ հեռանկարներ։ Այս ֆոնին «Եվրասիայի» համակարգված աշխատանքը դիտվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միակ գործող մեխանիզմը։ Կազմակերպությունը ոչ միայն հումանիտար բեռով արկղեր է բաժանում, այլև տեղահանվածների շուրջ ստեղծում է պաշտպանիչ դաշտ՝ թույլ չտալով նրանց դառնալ «անտեսանելի»։ Սա ուղղակի հակազդեցություն է արցախյան ինքնության ապամոնտաժմանն ուղղված պաշտոնական կուրսին։ Քանի դեռ կամավորները ֆիքսում են մարդկանց կարիքները, քանի դեռ տեսախցիկները նկարահանում են օգնության բաշխումը, Արցախի թեման մնում է կենդանի՝ որքան էլ դա բարկացնի Երևանի «կառավարական ամառանոցի» բնակիչներին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...