Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի

6 Ապրիլի, 2026

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Ստեփանակերտում ադրբեջանցի օգտատերերի կողմից նկարահանված տեսանյութերից երևում է, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը: Թեև շինությունն ամբողջությամբ կանգուն է և արտաքինից անվնաս, սակայն մտահոգիչ է քաղաքի հայկական դիմագիծը ներկայացնող կառույցի պատուհանների վնասումը, որոնք նախկինում վնասված չէին: Սա ցույց է տալիս, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի:

Ցավոք, թարմ լուսանկարներ, տեսանյութեր չունենք եկեղեցու ներսում պատկերը և իրավիճակը հասկանալու համար:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին և հանդիսանում է քաղաքի կարևոր խորհրդանիշներից մեկը:

Մեր արձագանքը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհանների դիտավորյալ վնասումը 1954թ. Հաագայի կոնվենցիայի («Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա) 4-րդ հոդվածի և 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է։

Հաագայի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ուղղակիորեն պարտավորեցնում է կողմերին «արգելել, կանխել և, անհրաժեշտության դեպքում, կասեցնել մշակութային արժեքների նկատմամբ գողության, կողոպտման կամ յուրացման ցանկացած ձև և վանդալիզմի ցանկացած գործողություն»։ Իսկ 1999 թվականի Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի համաձայն՝ տարածքը վերահսկող կողմը պարտավոր է արգելել և կանխել մշակութային արժեքի ցանկացած ձևափոխում կամ դրա օգտագործման բնույթի փոփոխություն, որը նպատակ ունի թաքցնել կամ ոչնչացնել մշակութային կամ պատմական վկայությունները։ Եկեղեցու արտաքին տեսքի խաթարումը հենց այդպիսի ձևափոխում է։

Որպես հայկական մշակութային ժառանգությունը վերահսկող կողմ՝ Ադրբեջանը կրում է միջազգային իրավական պատասխանատվություն մշակութային արժեքի ամբողջականությունը չպահպանելու և վանդալիզմի գործողությունները չկանխելու համար։ Քանի որ տաճարը քաղաքի հայկական ինքնության կարևոր խորհրդանիշն է, նման գործողությունները նպատակ ունեն ոչնչացնել տարածքի հայկական մշակութային ժառանգության հետքերը, ինչը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին և միջազգային մարդասիրական իրավունքին։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով) կիրառեց հրատապ միջոցներ և պարտավորեցրեց Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը»։

Ստեփանակերտի եկեղեցու վնասումը նշանակում է, որ պետությունը չի կատարում միջազգային բարձրագույն դատարանի պարտադիր որոշումը։ Բացի այդ, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի (ICERD) համաձայն՝ մշակութային վանդալիզմը հաճախ դիտարկվում է որպես էթնիկ զտման և ռասայական խտրականության մաս։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքը՝ հավասարապես մասնակցելու մշակութային կյանքին։ Հայկական հոգևոր կոթողների թիրախավորումը խախտում է արցախահայության՝ իրենց մշակութային ժառանգությունից օգտվելու հիմնարար իրավունքը։

Մշակութային արժեքների դիտավորյալ թիրախավորումը կամ վնասումը, որոնք ռազմական նպատակներով չեն օգտագործվում, Հաագայի 1999թ. Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածով որակվում է որպես լուրջ խախտում, ինչը կարող է հանգեցնել նաև անհատական քրեական պատասխանատվության»,- գրել է կայքը։

Նմանատիպ նյութեր

Ունենք Արցախով կայացած տասնյակ նախկին պաշտոնյաներ, որոնց ձեն-ծպտունը չկա․ Աղվան Վարդանյան

  «Այն, որ այս իշխանություններն անշրջելի են թե՛ հակաարցախյան և թե՛ ընդհանրապես հակահայկական հարցերում, փաստ է, և իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումներում։ Նույն պատկերը չունենք արցախցիների պարագայում։ Բնական է՝ մանավանդ այս...

Աշտարակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտանբերվել

Աշտարակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտանբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակի...

Տավուշում փորձել են երկաթե խողովակներ գողանալ. ձերբակալվածներ կան

Տավուշում փորձել են երկաթե խողովակներ գողանալ. ձերբակալվածներ կան

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացնելիս սեպտեմբերի 23-ին մեկնեցին Հովք գյուղի վարչական տարածք։ Հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս քրեական ոստիկանները ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Գեղարքունիքի...

Սերբիայի նախագահը հրաժարական է տվել. ի՞նչ է հայտարարել նա պաշտոնը թողնելուց հետո

Սերբիայի նախագահը հրաժարական է տվել. ի՞նչ է հայտարարել նա պաշտոնը թողնելուց հետո

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել՝ պաշտոնը թողնելով իր երկրորդ և վերջին հնգամյա պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ յոթ ամիս առաջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նրա հրաժարականը ճանապարհ է բացում երկրում արտահերթ նախագահական...

Իրանը անսասան է մնում ցանկացած ագրեսիայի առաջ. Արաղչի

Իրանը անսասան է մնում ցանկացած ագրեսիայի առաջ. Արաղչի

Իրանը խաղաղություն է ցանկանում և պատրաստ է հակամարտությունը կագավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն միաժամանակ «լիովին պատրաստ է» վերսկսել պատերազմը ԱՄՆ-ի հետ նույնիսկ եթե բանը հասնի «ապոկալիպտիկ» պատերազմի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս...