«Ես կարող եմ պարզաբանել, թե որտեղից է գալիս այդ արգելքը․ Միացյալ Նահանգներում ոչ ոք չի մտածում, որ որևէ փոքր երկիր կարող է իր քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, եթե երկքաղաքացիության հարց կա պետական պաշտոններում։ Փոքր երկրներում միշտ այդ մտահոգությունը կա»,- այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ՝ պարզաբանելով այն հարցը, թե ինչու երկքաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող Ազգային Ժողովի մաս կազմել Հայաստանում։
Այնուհետև նա հավելեց․
«Այստեղ երևի ճիշտ բալանս պետք է գտնել, որ օրինակ պատգամավորը երկքաղաքացի է՝ այստեղի քաղաքացին է և օրինակ Ֆրանսիայի քաղաքացի, և եթե ինչ-որ մի բան է ասում չասեն՝ այ Ֆրանսիայից դա եկավ, քո այն քաղաքացիությունը ազդեցություն ունեցավ։ Այս խնդիրը կա։
Ինձ համար անընդունելի է այսօրվա վիճակը երբ ընդհանրապես ասում են դու պիտի հրաժարվես քաղաքացիությունից, չորս տարի էլ պետք է անցնի և այլն և այլն։ Օրինակ ես գիտեմ, որ նույն Լիտվայում ևս այդ արգելքը կա, բայց այդ պահին մարդ հրաժարվում է և արգելքը այլևս էլ չի գործում։ Սա ես կառաջարկեի հետևյալ կերպ նայել, որոշակի զգայուն կոմպոնենտ սա ունի, հատկապես փոքր երկրներում: Օրինակ, անձնապես ես համարում եմ, որ պետք է ինչ-որ մոդել գտնել նաև քաղաքական պրոցեսին ներգրավելու, հնարավորություն տալու համար հայրենադարձ մեր քաղաքացիներին, բայց այս պահին ես այդ լուծումը չունեմ:
Ես պատկերացնում եմ, օրինակ եթե մեկը Ռուսաստանի քաղաքացի է և այստեղ խորհրդարանում, օրինակ, շատ ակտիվ ինչ-որ քաղաքականություն է վարում, անպայման կապելու են ԿԳԲ-ի հետ, չգիտեմ ում հետ։ ԿԳԲ-ն 30 տարի է չկա, բայց մեկ է ԿԳԲ-ի փառքը հանգիստ չի տալիս մարդկանց»:
Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։ «Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։...
«2022 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեհարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տվել՝ չորս ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու համար։ 2,5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է...
«Ես ուրախ եմ, որ դուք ասացիք, որ եկեղեցին հանդիսանում է մեր ինքնության մի մասը, և պատմամշակութային ժառանգության պահպանումը առաջնահերթություն է: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք նո՞ւյն տրամաբանությամբ եք մոտենում, օրինակ, որ թույլ...
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Վերջինիս ռուսական անձնագիրը չեղարկվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ 2026 թվականի հունիսին նա բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների...
«Հնչեց գնահատական վատ հետևանքների, այսինքն՝ իրավաբանական դպրոցի վատ հետևանքների։ Արդյո՞ք ձեզ հետ համաձայն են փոխվարչապետը, Անվտանգության խորհրդի այսօրվա քարտուղարը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, առողջապահության...