Պարզվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ծառայություն են իրականացնում «Ախուրիկ» չգործող անցման կետում. «Ազատություն»

24 Մարտի, 2026

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Կառավարության տարեկան զեկույցում տեղ գտած տեղեկությունը, որ այս տարեսկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները: Բայց «Ազատության» գրավոր հարցմանն ԱԱԾ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում «Ախուրիկ» չգործող անցման կետում: Իսկ այս չգործող անցման կետը ոչ թե սահմանամերձ Ախուրիկ գյուղում է, այլ ոչ սահմանամերձ Ախուրյան գյուղի երկաթուղային կայարանի տարածքում: Թե ինչ ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում հայ սահմանապահները և արդյոք այնտեղ նախկինում ռուսներին էին տեղակայված, ԱԱԾ-ն չի հստակեցրել:

Միևնույն ժամանակ հաստատել են, որ սահմանային Ախուրիկում Հայաստան – Թուրքիա պետական սահմանի պահպանությունը դեռ իրականացնում են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝ համաձայն 1992 թվականին ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործության պայմանների մասին» պայմանագրի: Մարտի սկզբին Ախուրիկ գյուղ այցի ժամանակ «Ազատություն»-ը ականատես էր եղել, որ այնտեղի հսկիչ կետում շարունակում են ծառայել ռուսները:

ԱԱԾ-ն «Ազատության» հարցմանը պատասխանել է ժամկետի էական խախտմամբ՝ մարտի 13-ի փոխարեն պատասխանն ուղարկվել է մարտի 24-ին:

Նմանատիպ նյութեր

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի «աննախադեպ հետևանքների» մասին։ «Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին» և զգուշացնում է, որ...

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․ «Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և...

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի...

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...