Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները

26 Փետրվարի, 2026

2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Ներկայում չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ՀՀ ԱԱԾ ՍԶ լիարժեք վերահսկողության ներքո»,–նշված է զեկույցում:

Հիշեցնենք` ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման: 2024 թ. օգոստոսի 1-ին ռուսական կողմը պաշտոնապես դադարեցրեց ՀՀ «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ համապատասխան դիմումն էր։

2024 թվականի կեսերից «Զվարթնոց» օդանավակայանում վերահսկողությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները։ Նույն պրակտիկան գործում է նաև Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետում։ Այս տարվա փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունը նույնպես իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։

Նմանատիպ նյութեր

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝...

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...