Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան

24 Մարտի, 2026

 

«Ես մի բան եմ տեսնում այստեղ, ոնց-որ ինքնանպատակ է դարձել դիտումներ հավաքելը, և կապ չունի, թե այդ դիտումը դու հավաքում ես ինչ կարգի կոնտենտի վրա: Հիմա մի բան ասեմ, միգուցե կիսակատակ, կիսալուրջ, ավելի դեպի լուրջ, քան դեպի կատակ․ նայեք, եթե որևէ քաղաքական գործիչ, հայտնի դեմք Հայաստանում, կոպիտ ասած, էշի պես զռա և հավեսով զռա, կարծում եմ, դիտումները միլիոններ կխփի։ Եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է, և մարդ պատրաստ է նաև նման կերպ դիտումներ հավաքել՝ թող հավաքի։ Ես իրենց հասկանում եմ, անկեղծ ասած, ես իրենց հասկանում եմ․ ի՞նչ պիտի ասեն, օրինակ, լուրջ դիսկուրսի ժամանակ, ո՞նց պիտի բացատրեն, թե Արցախը խի՞ հանձնվեց, խի՞ իրենց այս ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերեցին, 5000 զոհի պատասխանն ո՞վ պիտի տա և բազմաթիվ, բազմաթիվ, բազմաթիվ այլ հարցեր: Մի պարզ հաշվարկ․ օրինակ՝ իրենք պարզ, ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ»,- այս մասին «Մեծ  քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

2026 թվականի հոկտեմբերի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջազգային տնտեսական համաժողովը։ Համաժողովի թեման է՝ «Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին»։ Միջոցառումը նախատեսված է որպես բարձր մակարդակի փորձագիտական քննարկում՝...

Աննա Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլիին

Աննա Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլիին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Աննա Գրիգորյանը կարևորել է տարբեր...

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ․ Գագիկ Ծառուկյան

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու...

Լուրեր կան, որ իրավապահները նոր ինչ-որ բաներ են մեր դեմ նախապատրաստում. Լևոն Քոչարյան

Լուրեր կան, որ իրավապահները նոր ինչ-որ բաներ են մեր դեմ նախապատրաստում. Լևոն Քոչարյան

Մենք, ճիշտ է, գտնվում ենք այս դահլիճում՝ խորհրդարանում, բայց մեր հիմնական ունկնդիրը, մեր մեսիջը դեպի ժողովուրդն է մեծ մասով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Նույնիսկ եթե շատ...

Գանձասարը միայն մեզ է հետաքրքիր․ բա ո՞վ պետք է զբաղվի դրանով․ Աննա Գրիգորյան 

«Երբ ես Սիսակ Գաբրիելյանին հարցնում եմ՝ արդյո՞ք ինքը, որպես մեր ինքնության մաս հանդիսացող պատմամշակութային ժառանգության մաս, պետք է նաև նախաձեռնող լինի կամ հետամուտ լինի, որպեսզի մեր մշակութային ժառանգությունը Արցախում, մասնավորապես՝...