Ես գերի ունեմ, ինչ խաղաղություն․ անհայտ կորածի հարազատը՝ Փաշինյանին

21 Մարտի, 2026

2020թ Ձեզ հետ հանդիպել եմ, պատմել, թե ինչ է եղել, խոստացել եք, որ հետաքննություն է լինելու, պատժվելու են, բայց այն սպաները, որոնք թողել ու փախել են՝ հիմա համ մեդալ ունի, համ ավելի բարձր աստղ։ Այդ երեխայից հիմա նորություն չկա, հավանաբար գերի է։ Հույս ունեմ, որ գոնե գերի լինի, որ սաղ լինի։ Հիմա այդ երեխան չկա՝ Հակոբյան Հակոբ Խաչիկի․․․ խաղաղության ենք գնում ուժեղ, բայց մենք գերի ունենք այնտեղ, ես գերի ունեմ այնտեղ, ի՞նչ խաղաղություն։ Այս մասին հայտարարեց բնակիչներից մեկը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։ Փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Վերջինս էլ արձագանքեց՝ նշելով, թե անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հնարավոր է խաղաղության պայմաններում, ծնողն էլ հակադարձեց․ «Չգա՞ն գերիները, նոր՝ ձեռք ձեռքի սեղմենք, ասենք խաղաղություն, բարիշենք։ Գոնե երեխեքի տեղն ասեն, անուններն իմանանք»։ Փաշինյանն էլ, չթողնելով անհայտ կորածի հարազատին խոսքն ավարտել, անմիջապես հայտարարեց, թե խաղաղությունն այդ հարցում նպաստում է, ոչ թե՝ խանգարում։

«Վեց տարի է․․․»,- արձագանքեց ծնողը, ապա, արձագանքելով Փաշինյանի «ներողությանը», հայտարարեց․ «2021թ․-ին էլ ասեցիք՝ երկու ամիս գերիները թող սպասեն, ներեմ սպասեցին։ Վեց տարի անցավ»։ Նա նաև հայտարարեց, որ Փաշինյանը խոստացել էր, որ պատժվելու են այդ սպաները, բայց այդ մարդիկ անգամ կոչում են ստացել։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...