«Հայաստան» դաշինքի՝ մարտի 16-ին կայացած միջոցառման դիտումները 15 միլիոնից ավելի են

21 Մարտի, 2026

Օրերս Նիկոլ Փաշինյանը մեծագույն հպարտությամբ ազդարարել էր, թե մեկ ամսում ինքն ունեցել է մոտ 150 միլիոն դիտում, իսկ ավելի ստույգ՝ 148 միլիոն 800 հազար: Շա՞տ է դա, թե՞ քիչ, դժվար է գնահատել, որովհետև հասկանալի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում շատ մեծ հետաքրքրությամբ կդիտեն, թե ինչպես է որևէ երկրի ղեկավար եթերում ուտում, կհետևեն նաև «ժիմ անելու» կամ «արհամարհել» բառը գրելու չելենջին (հատկապես, որ մի առիթով ինքն է սխալ գրել՝ «առ եմ համարում»): Գրում է «Փաստ» օրաթերթը ։

Հասկանալի է, որ շատերը ծիծաղելու են, շատերն «իսպանական ամոթ» են զգալու, շատերը, մեղմ ասած, առանձնապես լավ չեն արտահայտվելու, բայց նայելու են: Այնպես որ, դիտումները բնական են: Հարցն այն է, թե որքանով է նորմալ, երբ երկրի ղեկավարը միակ բանը, որով հպարտանում է, սոցցանցային վիրուսային տեսանյութերի դիտումներն են:

Այդուամենայնիվ, որպեսզի ինչ-որ առումով չափելի լինի նշյալ թիվը, մենք ուսումնասիրեցինք, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի՝ մարտի 16-ին կայացած միջոցառման դիտումները: Պարզվեց, որ անցած 4 օրվա ընթացքում միջոցառման մասին ամբողջական տեսանյութերը դիտվել են մոտ 524 հազար անգամ, իսկ կարճ հոլովակները («ռիլեր»)՝ 13 մլն 727 հազար անգամ: Ընդ որում, նշենք, որ տեխնիկապես հնարավոր չէ դիտարկել բոլոր հարթակներն ու լրատվամիջոցները, ուստի ուսումնասիրել ենք ամենահիմնականները: Համադրելի՞ են այս թվերը: Երևի թե՝ այո:

Համեմատելի՞ են այս թվերը: Հազիվ թե: Քանի որ մի դեպքում գործ ունենք զուտ տիկտոկյան տրամաբանությամբ հետաքրքրության հետ, ինչպես մարդիկ կդիտեն որևէ շոու, բայց այդ դիտումները որևէ կերպ հազիվ թե ազդեն ընտրությունների վրա: Մյուս կողմից՝ գործ ունենք քաղաքական ուժի ընդամենը մի միջոցառման հետ, որտեղ ներկայացվել են հստակ ծրագրեր, եղել է ասելիք:

Այսինքն, այն, որ մեր հանրության մեջ նման հետաքրքրություն է ցուցաբերվել այս, այն էլ՝ քաղաքական միջոցառման նկատմամբ, խոսում է նրա մասին, որ կա սպասում, հետաքրքրություն, կա ակտիվություն, և իշխանությունների ջանքերը՝ սերմանել ապատիա հանրության շրջանում, որևէ օգուտ չեն տալիս: Սա կարող է նաև վկայել այն մասին, որ առաջիկա ընտրությունների մասնակցությունը բավական բարձր կլինի, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 21․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել,...

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ...

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...