Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել․ Ռոբերտ Քոչարյան

21 Մարտի, 2026

Այսօր՝ մարտի 21-ին, «Հայաստան» դաշինքի անդամները՝ Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Աշտարակում հանդիպում են քաղաքացիների հետ։ Հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը հարց ուղեց երկրորդ նախագահին Հայաստանի Հանրապետության և ՌԴ հարաբերությունների մասին։  
«Քանի որ օրվա իշխանությունը ամենօրյա ռեժիմով առճակատման է տանում Հայաստանը և Ռուսաստանը, ամենօրյա ռեժիմով խոսում է հիբրիդային պատերազմի, КГБ-ի գործակալների մասին, շատ հուզող հարց է։
Մյուս հարցս, որ ուզում եմ տալ՝ խաղության պայմանագրի մասին է, որը էլի շատ չարչարված թեմա է։ Ենթադրենք, պարոն նախագահ, այդ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի Ազգային ժողովում չի ընդունվում, ի՞նչ է լինելու։ Եվ իրո՞ք կլինի էս իշխանության օրոք խաղաղություն»,- մասնավորապես նշեց քաղաքացին:
«Այս իշխանության օրոք խաղաղություն չի լինի։ Այս իշխանությունը ամենամեծ թշնամին է խաղաղության, որովհետև այս իշխանությունը արել է ամեն ինչ, որ երաշխիքների մասին ընդհանրապես խոսք չգնա: Ինձ համար ամենազարմանալին հենց սա է: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի խոսում երաշխիքների մասին: Պատճառը մեկն է՝ ինքը ուզում է, որ այդ խաղաղությունը կապված լինի միայն իր անվան հետ, իր գոյության հետ իշխանության աթոռին։ Ուրիշ պատճառ ուղղակի չկա։ Աշխարհի փորձը ցույց է տալիս հետևյալը՝ որտեղ կան հողի վրա երաշխիքներ, նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի խաղաղություն կա։ Ես վերջերս մի հաղորդման ժամանակ Կիպրոսի ամբողջ այդ պատմությունն եմ պատմել։ Որտեղ կան խաղաղության պայմանագրեր, բայց չկա երաշխիքային համակարգ, ինչ-որ ժամանակ հետո անպայման վերսկսում է պատերազմը։ Սա սա ուղղակի այբուբեն է  այս թեմայի հետ կապված»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով քաղաքացու առաջին հարցին՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց․
«Ռուսաստանի հետ հարաբերության մեջ այս իշխանությունը լարվածություն էր մտցրել հենց 18 թվականից։ Ինձ համար սկզբից հասկանալի չէր, թե ինչի են դա անում: Հետո հասկանալի դարձավ, որ կա շատ կոնկրետ նպատակ՝ հեռանալ հայ-ռուսական ձևավորված դաշնակցային հարաբերություններից և փորձել աշխարհաքաղաքական վեկտորը շրջել բոլորդ մտածեցիք՝ դեպի Եվրոպա, ոչ՝ Թուրքիա: Շրջել դեպի Թուրքիա։ 
Եվրոպան այսօր մեզ հետ խոսալու են, փորձելու են ինչ-որ այդ տրեյնինգներով ցույց տան, բայց Եվրոպան մեր հարաբերություններում ներկայացված է լինելու Թուրքիայի միջոցով: Սրա համար ուղղակի պետք է նաև ժողովրդի մոտ ձևավորել բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ: Սա իսկապես շատ զգայուն թեմա է: 
Հիմնականում հիասթափությունը Ռուսաստանի նկատմամբ ինչի՞ց է հիմա գալիս։ Ասում են՝ բա ռուսական զորքերը Ղարաբաղում էին և ինչի՞ Ղարաբաղը չպահեցին։  Ստեղծվում է մի վիճակ, երբ հայ ժողովուրդը, որը միշտ լավ վերաբերմունք ուներ Ռուսաստանի նկատմամբ, այդ հարցը ինքն իրեն տալիս է, և այս իշխանությունը փորձում է թունավորել ուղղակի մեր ժողովրդին, որ նայեք ռուսները այդ պարտավորությունը ունեին և այդ պարտավորությունը չկատարեցին և դրա պատճառով կորցրեցինք Արցախը: 
Մեկ անգամ մի երկու տարի առաջ այդ բացատրությունը տվել եմ, բայց փորձեմ հիմա  ավելի մանրամասնորեն անդրադարձ ունենալ այս շատ զգայուն հարցին: Ընդհանրապես կոնֆլիկտների, նման կարգի թեժ վիճակում կոնֆլիկտների լուծումը ունի երկու մոդել: Մեկը երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ որոշում է կայացվում պարտադրել խաղաղության, մտցվում է զորք, երկու կողմին անջատում են իրարից և հաստատում են խաղաղություն երաշխիքներով: Սա կոչվում է պարտադրված խաղաղություն: Սա այն է, ինչ արել են Բալկաններում այն է, ինչ արել էին օրինակ Բոսնիայի, Հերցակավինայի ձևավորման ժամանակ: 
Կա մեկ ուրիշ մոդել, երբ կողմերին համոզում են, որ պետք է կանգնել և կողմերի համաձայնությամբ տեղադրվում են խաղաղապահ ուժեր: Կրկնեմ, կողմերի համաձայնությամբ: Այն, ինչ կատարվեց 20 թվականին Ղարաբաղում, դա հենց այս մոդելն է: Հայտարարության տակ ստորագրել է և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանի նախագահը: Ռուսաստանի նախագահը, այո՛ ճնշում գործադրել է, բայց դա չի եղել պարտադրանք։ Սա ավելի շատ եղել է քաղաքական ճնշում մի երկրի ղեկավարի կողմից, որը ունի հեղինակություն և այդ երկիրը ունի հզոր պոտենցիալ՝ պրոցեսների վրա ազդելու, բայց այնուամենայնիվ մոդելը եղել է հետևյալը՝ կողմերը համաձայնվել են այդ խաղաղության բանաձևին, այդ զինադադարի բանաձևին: Եվ Ղարաբաղի կարգավիճակը, եթե հիշում եք, այդտեղ չէր քննարկվում, համարվում էր, որ հետագայում պետք է այդ հարցը քննարկվի: 
Հիմա այդ մոդելը ևս աշխատող մոդել էր, եթե Հայաստանը մեկ տարի անց, երկու տարի անց Պրահայում կոպիտ ասած չթռներ այդ մոդելից։ Հայաստանը ուղղակի թռել է այդ մոդելից և ամբողջ այդ կոնստրուկցիան, որը այդ զինադադարը, այդ խաղաղությունը պահում էր, փլուզվել է: Հենց Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ի՞նչ վիճակ ստեղծվեց: Ղարաբաղը Ադրբեջանի համար դառնում է սեպարատիստական միավոր, պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում է գրեթե ահաբեկչական ստորաբաժանումներ՝ բոլոր հետևանքներով: Եվ սա անել, թռնել այդ մոդելից և մեղադրել ռուսական կողմին, թե ռուսական կողմը ինչի՞ ղարաբաղը չի պահել։ Ու թռել է այդ կոնֆլիկտից այն երկիրը՝ Հայաստանը, որը իր հենց անվտանգության հայացակարգով հայտարարել էր, որ ինքը երաշխավորն է Արցախի անկախության, անվտանգության երաշխավորն է, ըստ էության։ 
Հիմա մոդելը սա է։ Եվ այս մոդելը չտեսնել և այս ամենը «փաթաթել» Ռուսաստանի գլխին ուղղակի նշանակում է մեկ բան՝ մարդիկ չունեն ամոթի զգացողություն, սա մի կողմ դրած, բայց դու ստեղծում ես մի շատ վտանգավոր և տարօրինակ վիճակ։ Փոքր երկիր լինելով՝ դու ցույց ես տալիս, որ դու վստահելի գործընկեր չես ընդհանրապես, որ դու կարող ես մի բան պայմանավորվել, մեկ տարի հետո լրիվ ուրիշ բան անել, մեկ տարի հետո լրիվ ուրիշ բան անել։ Փոքր երկրի համար նման կարգի վարքագիծը ուղղակի սպառնալիք է այդ փոքր երկրի անվտանգությանը։ 
Այստեղից է գալիս նաև մեր ժողովրդի մոտ այդ անվստահությունը։ Ես 10 տարի շփումներ եմ ունեցել Ռուսաստանի ղեկավարության հետ։ Կարող եմ ասել հետևյալը՝ չի եղել մեկ պայմանավորվածություն, որը մենք ձեռք ենք բերել Ռուսաստանի, օրինակ, նախագահի հետ և որը չի կատարվել։ Չի եղել նման բան։ Եթե ինչ-որ բան չեն արել, մի հատ հարց տանք՝ իսկ ինչո՞ւ չեն արել։ Իսկ մենք մեր մասով արե՞լ ենք։ Իսկ միգուցե երբ հայտարարում ենք, որ այդ սարի վրա ինը ամիս ձուն է դրած, ինչի՞ պիտի այդ սարի համար մենք պայքարենք: Այդ սարի համար ուրիշը՞ պետք է գա քո տեղ պայքարի: Այդպես միջազգային  հարաբերությունները չեն աշխատում»:
Մանրամասն՝ տեսանյութում։
 

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ...

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,-...

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի, հայտնում են առևտրի կենտրոնից։ Պատճառը տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված վթարն է։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, որի պատճառով մոտ 5 հազար բաժանորդ զրկվել էր...

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...