Ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել ենք վեցապատիկ, բայց անընդհատ չենք խոսել այդ մասին․ Ռոբերտ Քոչարյան

21 Մարտի, 2026

Աշտարակում «Հայաստան» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ  քաղաքացիներից մեկը խոսեց հանրակրթական հիմնական առարկայացանկից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս հանելուն և հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պարագայում առարկան կվերականգնվի։ Այնուհետև հիշեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը 1997 թվականին նշանակվեց վարչապետ, դպրոցներում ձևավորվել էր աշխատավարձային պարտք՝ ութ ամսվա, որը Ռոբերտ Քոչարյանը կարողացավ կարճ ժամանակում փակել, այնուհետև բարձրացնել աշխատավարձը: Այնուհետև խոսեց դպրոցների փակման ծրագրից, որը սպառնումէ  ՀՀ բազմաթիվ համայնքներին։ Նա նշեց, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին 230 դպրոց փակվելու է, որից 24-ը՝ Արագածոտնի մարզում և վստահություն հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը կընտրվի և ծրագիրը կչեղարկի

«Այդ դպրոցների փակման ծրագիրը վերանայվելու է անկասկած: Անկասկած: Արդեն հնչեցվեց, թե ինչքան դպրոցներ են կառուցվել իմ նախագահության որոք, բայց երբեք մտքներովս չէր անցնում, որ դպրոցը կառուցում ենք նրա համար, որ մի դպրոց կառուցենք՝ չորսը փակենք։ Այդպիսի բան չենք արել»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

«Դուք հիշեցիք, որ մեծ պարտքեր կային․ ճիշտ է, և 10 տարիների ընթացքում ուսուցիչների աշխատավարձը իսկապես բարձրացրել ենք վեցապատիկ: Այն ժամանակ նույնիսկ ոմտքովս չէր անցնում, որ անընդհատ պիտի դրա մասին խոսենք: Չէինք խոսում, որովհետև կառավարությունն է՞լ ինչի համար է։ Ինչի՞ համար է կառավարությունը․ որ ժողովրդի կենսամակարդակը բարելավի։ Եվ եթե կառավարությունը որպես չգիտեմ ինչ է համարում, որ աշխատավարձը մի քիչ կամ թոշակը բարձրացրեց և դրա մասին օր ու գիշեր տանն անգամ «ռազետկան» միացնես դրա մասին պիտի խոսի, այսօրվա ոճն է։ Մենք այդպես չէինք անում։

Երբ մի փոքր բան անողն այդ մասին խոսում է, տատիս եմ հիշում։ Մենք սեփական հայաթ ունեինք, և հավ էր պահում։ Մի հավ կար․ որ ձու էր ածում, էնքան աղմուկ էր հանում, տատս միշտ ասում էր՝ «ա ձենդ կտրի, եղածը ի՞նչ ա, մի հատ ձու ես ածել, էլի։ Հիմա կչկչան հավ է դառել այս կառավարությունը»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Հարցուպատասխանը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...