Ընտրելու ենք այն Հայաստանը, որտեղ Արցախի մասին գրքի համար աշխատանքից չեն ազատելու․ Սևակ Խաչատրյան

21 Մարտի, 2026

«Այս դահլիճի լեփ լեցուն լինելը խոսում է այն մասին, որ մենք, մեր ընտանիքները, մեր ընկերները, մեր շրջապատը համաձայն չեն այն ամենի հետ, ինչ կատարվեց այս անցնող ութ տարիներին Հայաստանի և Արցախի հետ։ 

Իսկ ինչ կատարվեց՝ բոլորս ականատես եղանք․ պարբերաբար տարբեր ոտնձգություններ Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվեցին, հասավ այն աստիճանի, երբ երկրի վարչապետը եվրոպական տարբեր ամբիոններից, կարծես մի բամբասկոտ, լաչառ կին, բամբասում էր մեր Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասին և կարծես թե արտաքին ինչ-որ ուժերից այսպես ասած օգնություն խնդրում»,- Աշտարակ քաղաքում հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Առաջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանը:

«Լկտիության մակարդակը հասել է այնտեղ, որ մեր՝ առաջին քրիստոնեական երկրի հոգևոր առաջնորդին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, որևէ քննիչ իրեն իրավունք վերապահեց չթույլատրել, որ մասնակիցը լինի վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը։ Իսկ ի՞նչ կա սրանից գաղջ ու խայտառակ»,- ասաց նա։

«Այս անցնող տարիներին տարբեր պայքարների միջոցով մենք անցել ենք, թե՛ փողոցային պայքարներով, թե՛ խորհրդարանում «Հայաստան» դաշինքի պատգամավորները փորձել են պայքար մղել այսօրվա իշխանությունների և իրենց վարած քաղաքականության դեմ: Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր խրամատում, մեր մերձավորների բակերում, գյուղերում, մեր ընկերական շրջապատներում այս հարցերը վեր հանել, միասնական թիմեր ստեղծել և էլ ավելի նոր ուժով պայքարել այն ամենի դեմ, ինչը որ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում: 

Ինչ կատարվեց Արցախի հետ՝ բոլորս տեսանք։ Պետք է մենք մեր ընկերներին բացատրենք, որ իրենք ընտրելով «Հայաստան» դաշինքը, ընտրում են Հայաստանը․ այն Հայաստանը, որտեղ ազգային արժեքներն ավելի կարևոր են, քան ասֆալտն ու բորդյուրը։ Տարիներ շարունակ ասֆալտն ազգային և հոգևոր արժեք սարքելով, այսօրվա իշխանությունները խաբելով մարդկանցից քվե են կորզել։

Այլևս այդպես չի լինելու, որովհետև մենք բոլորս մեր ուժերը մեկտեղելու ենք և պայքարելու ենք այդ ամենի դեմ: 

Ընտրելու ենք այն Հայաստանը, որտեղ Արցախի մասին պատմող գիրք նվիրելու համար ոչ մեկին աշխատանքից չեն ազատելու։ Այլևս նման բաներ չեն լինելու, մեր ինքնության մասին խոսելու համար ոչ մեկ չի պատժվելու․ իսկ մենք այսօր դա տեսնում ենք: 

Ես վստահ եմ, որ բոլորով մեր ուժերը մեկտեղելով կարողանալու ենք այդ արդյունքին հասնել։ Մեր գործն արդար է, ի գործ, բոլորիս ցանկանում եմ հաղթանակ»,- ասաց Սևակ Խաչատրյանը։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Երեկվա համեմատ` Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հունիսի 1-ից ի վեր` լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը...

ԿԸՀ ներկայացվել են տվյալներ․ ինչո՞ւ վարույթ չի հարուցվել․ Խուդոյանը՝ Հովակիմյանին

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ Այս պահին 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում շարունակում են...

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․ 2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի...

Քվեն տալիս են, որ վաբշե կործանվեն․ Հարցում

  «Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը: Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը թանկանում են։ Սպասելի՞ էր»,- այս հարցն է տրվել Տավուշի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝...