Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»

21 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, օրերս ի Տեր է հանգել բարեկամական ու հարևան վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդ, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Միանգամայն բնական և օրինաչափ է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու այլ բարձրաստիճան հայ հոգևորականներ ցանկանան ներկա գտնվել հարևան ու բարեկամական ժողովրդի հոգևոր առաջնորդի հոգեհանգստյան, հուղարկավորության և ըստ ծիսակարգի նախատեսված հոգևոր ծեսերին, վերջին հրաժեշտը տան Իլիա Երկրորդին:

Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ իրենք տեղյակ են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին: Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը:

Այդ հայտարարությունը լսելիս ցանկացած նորմալ հայ մարդ, ամոթից զատ, այլ զգացում չի կարող ունենալ: Բացի երևի փաշինյանական իշխանության անընկալելի քմահաճույքներն սպասարկողներից:

Թվում է՝ այսպիսի հարց, անկախ այն բանից, թե այն ինչպես կկարգավորվի կամ կկարգավորվի արդյոք (գոնե մինչև թերթը տպարան ուղարկելը կարգավորված չէր), ընդհանրապես չպետք է ծագեր: Նախ՝ ինքնին, խայտառակություն է, որ Վեհափառ հայրապետի դեմ գործ է հարուցված, այն էլ՝ բացարձակ մտացածին «հիմքերով»: Երկրորդ՝ մեծագույն ամոթ ու խայտառակություն է, որ մեկ անձի քմահաճույքները սպասարկելու համար Վեհափառի ելքն է արգելվել:

Վերջապես՝ եթե նույնիսկ օրենքի տառակերության ձևական (ֆորմալ) կողմը հաշվի առնենք, էլի աննորմալ վերաբերմունք է: Եթե կուզեք, հենց իրավապահներն առաջնահերթ, իրենց նախաձեռնությամբ պիտի դիմեին Մայր Աթոռին ու հայտնեին, որ Վեհափառի ազատ տեղաշարժի, այդ թվում՝ Վրաստան այցելելու համար ոչ մի արգելանք չկա: Իրենք, հասկանո՞ւմ եք, նույնիսկ առանց փաստաբանների միջնորդության: Բայց, դե, ում ինչ ենք ասում…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 21․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...