Պարտությունների հեղինակի շանտաժը. կա՛մ ես կմնամ, կա՛մ Ալիևը կհարձակվի․ «Կարճ ասած»

20 Մարտի, 2026

 

2020թ․ դեկտեմբերին երբ Փաշինյանը զորքերը հետ էր քաշում Սյունիքից, հիմնավորումը ո՞րն էր․ «թե չէ՝ կլինի պատերազմ»։ 2021 թվականին մտան ու առանց մեկ պատրոն կրակելու օկուպացրեցին Սև լճի 1/3-ը։ Ինչո՞ւ թողեցիր, Նիկոլ․ որ պատերազմ չլինի։ 2023 թվականին թշնամին Տեղ գյուղում առաջ տվեց դիրքերը՝ առանց կրակոցի։ Ինչո՞ւ թողեցիք․ որ պատերազմ չլինի։ 2024 թվականին Նիկոլը գնաց Տավուշի մարզի Կիրանց գյուղ ու ասաց՝ պետք է հանձնենք, թե չէ՝ մինչև շաբաթվա վերջ կլինի պատերազմ։ Ու էլի էդ սպառտնալիքի տակ հանձնեց։ Մեր երկրում 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Ադրբեջանը։ Հարցնում են ինչո՞ւ հետ չեք բերում․ որ պատերազմ չլինի։ Ու հիմ ա այդ մարդն ասում է՝ եթե ես չընտրվեմ, կլինի պատերազմ։ Ժողովուրդն արդեն հոգնել է այդ մշտական վախերով երկիրը կիլոմետրերով հանձնելուց։ 

Ամեն մարդ այսօր իր մեջ այդ հարցն ունի՝ լավ, մինչև ո՞ւր պետք է հանձնենք։ Առաջ ասում էին՝ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը մեր կարմիր գիծն է․ բայց վաղուց այդ չափը չկա։ Այդ մարդը մեր երկրի մեջ միջանցք է զիջել․ այդ մարդը մեր օդային տարածքն է զիջել, որտեղով Ադրբեջանը արխաին ինչ ուզում՝ տանում-բերում է։ Այսպահին մեր ինքնիշխան տարածքում Ադրբեջանն ունի դիրքեր, մշտապես ամրացնում է ու նոր դիրքեր դնում, բազմաթիվ ռազմավարական բարձունքներ է վերցրել։

Նիկոլն ասում է՝ եթե ես չընտրվեմ՝ կլինի պատերազմ․ ուզում եմ հարցնել՝ իսկ եթե ընտրվես, էդ ժամանա՞կ ինչ կլինի։ Ասում է՝ պետք է ընտրվեմ, որ ձեռքբերումները պահեմ․ ո՞ր ձեռքբերումները, ո՞ւմ ձեռքբերումները, Ալիևի՞։ Արդարադատության նախարարն օրերս ասում էր, թե՝ դեռ սահմանադրության նախաբանին չենք հասել․ երեկ մամուլը գաղտնազերծել է տեքստը, պարզվում է՝ ոչ միայն հասել են, այլ արդեն հանել են անկախության հռչակագիր ձևակերպումը։ Դա ո՞ւմ ձեռքբերումն է։ Ալիևի։ Հանում են տեքստից Սահմանադրության ողնաշարը՝ Անկախության հռչակագիրը, որպեսզի հաճոյանան Բաքվին։ Նիկոլն ասում է՝ եթե սահմանադրությունը չփոխենք, կլինի պատերազմ։ Նոր սահմանադրությունից մեր ազգային արժեքներ են դուրս մնում․ դա Ալիևի պահանջն է, Ալիևի հաղթանակն է։ Նոր սահմանադրության վերնագիրն ի՞նչ է, ՀՀ սահմանադրությո՞ւն է, թե՞ «Արևմտյան Ադրբեջանի» սահմանադրություն։ Տպավորություն եմ ստանում, թե հող են նախապատրաստում այդ հրեշավոր ծրագրի համար։ Առաջ եթե ասում էին այս սահմանադրությունը կոստյում է Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի հագով, նոր գծված սահմանադրություը Ալիևի հագով է, «Արևմտյան Ադրբեջան» թեզի հագով է։

Վաղը ասելու են՝ պետք է 300 հազար ադրբեջանցի գա Հայաստան, թե չէ՝ կլինի պատերազմ։ պատերազմի սպառնալիքի տակ երկիրը լցնելու են ադրբեջանցիներով։ Մյուս օրը պատերազմի սպառնալիքի տակ դպրոցներում հայերենն են քչացնելու, ասելու են՝ հա՛մ հայեր կան, հա՛մ ադրբեջանցիներ կան, պետք է հայերենը չգերակշռի, թե չէ՝ կլինի պատերազմ։ Հետո կասեն՝ եթե մեր երկրում կա 300 հազար ադրբեջանցի և չկա 10 հազար ադրբեջանցի ոստիկան, կլինի պատերազմ։ Եթե ադրբեջանցիներն իրենց դեպուտատները չունենան խորհրդարանում, կլինի պատերազմ։ Եթե մեր երկրի բնակչության ազգանունները «յան»-ով են, կլինի պատերազմ։ Քանի դեռ մենք մկրտում ենք մեր երեխաներին, կլինի պատերազմ։ Սարքել է Ալիևին բոբո ու սպառնալիքի տակ սաղ զիջում է։ Իրենք հագած փամփերսներ՝ ժողովրդին վախեցնում են։ Սրանք ՀՀ ինքնիշխանությունը տանում են վախճանի, քիչ բան է մնացել, մազից է կախված, ու այս սահմանադրությամբ կոչնչացնեն մնացած մասը։ Սա ո՛չ սահմանադրության փոփոխություն է, ո՛չ նոր սահմանադրություն․ սա սահմանադրության հանձնումն է Ադրբեջանի կամքին․ իշխանությունը «մորթել» է մեր Մայր օրենքը։ Մեր ինքնության հիմքերը քանդում են «եվրոպական արժեքների» փաթեթավորմամբ։ Այդ սահմանադրությունը սեփական պատմությունն ուրանալու և թշնամու առաջ ծնկի գալու «նոր տեքստն» է։ Նիկոլը կասի՝ եթե այդպես չգրեինք՝ կլիներ պատերազմ։ Երեկ կարդում էի սրանց օրոք հարկերը, տուրքերը, տուգանքները․ Նիկոլի ընտրվելու պարագայում վաղը չեմ զարմանա, որ մի հատ էլ Ադրբեջանի հարկ լինի․ վաղվա տուգանքները լինելու են Արարատին նայելու, երեխակի անունը Մասիս կամ Արարատ դնելու, Արցախի մասին տանը գիրք ունենալու պատճառով։

Ժողովուրդ ջան, եթե Ադրբեջանն ասում է՝ փոխեք սահմանադրությունը, այստեղ փոխում են, ասում է՝ հարձակվեք եկեղեցու վրա, այստեղ հարձակվում են, ասում է՝ բռնեք էն առաջնորդներին, բարերարներին, ում հետախուզում եմ, բռնում են, դա չի՞ կարող նշանակել, որ Հայաստանի իշխանությանը կառավարում է Բաքուն, այդ թվում՝ ուղիղ՝ հրապարակային։

Ասում է՝ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ Ո՞ւմից է թաքցրել, Ադրբեջանի՞ց։ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր ու Ադրբեջանը Ղարաբաղն էր ուզո՞ւմ։ Ասում է՝ ոչ մի իշխանություն Ղարաբաղի վրա այնքան ներդրում չի արել, ինչքան մենք ենք արել։ Նկատի ունի՝ 2020 թվականի պատերազմից հետո շենքեր են սարքել․ ու ասում է, որ Ղարաբաղը մերը չէր։ Այսինքն՝ Նիկոլը ներդրում է արել՝ իմանալով, որ, ըստ իրեն, Արցախն Ադրբեջան է, այսինքն՝ ներդրում է անում Ադրբեջանում։ Գիտե՞ք Արցախի համար բան անելը Արցախը պահելն էր։ Չես պահել, ուրեմն մյուս ամեն ինչ լոլո է։ Բոլորդ կարդացել եք այս օրերի սարսափելի լուրը, որ խորթ մայրը բռնության է ենթարկել մեկամյա երեխային, որը ծայրահեղ ծանր վիճակում հվանդանոցում է։ Նիկոլի իշխանությունը այդ խորթ մայրն է, բռնության է ենթարկել երեխային՝ Արցախին, որը իրենը չէր, խորթ էր, կապ չուներ իր հետ․ հետո երեք տարի մնաց կոմայի մեջ ու դրանով չբավարարվելով՝ սպանեց այդ երեխային։ Ուղղակի այս պատմության մեջ խորթ մորը կալանավորեցին, իսկ մեր պատմության մեջ սա ազատ ֆռֆռում է ու հլը էլի հավակնում պետության ղեկավարի աթոռին։

Նիկոլն ասում է՝ եթե ես չընտրվեմ, սեպտեմբերին կլինի պատերազմ․ երեք հատ պատերազմ է բերել ինքը, երեքն էլ սեպտեմբերին ու երեքում էլ պարտվել է։ Ի դեպ, այս իմաստով ևս Փաշինյանը համաշխարհային ռեկորդակիր է․ բոլոր պետություններն էլ իրենց պատմության ընթացքում տեսել են պատերազմներ, բայց չի եղել պետություն, որտեղ այդքան պատերազմ բերի նույն մարդը, երեք տարում և նույն ամսին։ Այնպես որ, Փաշինյանը միայն էկրանին կուկուռուզ կրծելու և պեռաշկի ուտելու առումով ռեկորդակիր չէ։ Մինչ այս ասում էր՝ խաղաղությունը հավիտյան է և անշրջելի, հիմա ասում է՝ սեպտեմբերին կլինի պատերազմ, այսինքն՝ բոլորովին էլ անշրջելի չէ։

Ասում է՝ եթե Քոչարյանը գա կլինի պատերազմ։ Քոչարյանի կենսագրությունը՝ մինչ նախագահ լինելը պատերազմ հաղթելու, իսկ նախագահ լինելով՝ հաղթանակը պահելու, պատերազմը կանխելու կենսագրություն է։

Ասում է՝ ընդդիմության հռետորաբանությունը բերելու է պատերաազմի, պատերազմի կոչեր են անում։ Էսօր էլ պաշտպանության նախարարն էր դա ասում։ հարց են տալիս ընդդիմության էդ ո՞ր հայտարարությունն է ռազմատենչ, ո՞ր հայտարարությունն է բերելու պատերազմի, լեզուն քարկապ է ընկնում։ Պատասխանատու պաշտոն զբաղեցնողները շատ անպատասխանատու, սուտ թեզեր են տանում։ Վերցրեք որևէ ընդդիմադիր դերակատարի ելույթ, ասեք՝ սա բերելու է պատերազմի։ Նիկոլի խոսքերը՝ «եթե չանենք, կլինի պատերազմ», հենց պատերազմ բերելու խոսույթ է, բայց ասեք ընդդիմադիրների մի խոսք, որը պատերազմի սպառնալիք է։ Ավելին, ընդդիմության դերակատարները ու առաջին հերթին հենց նա, ումով վախեցնում են, Ռոբերտ Քոչարյանը, ասում է՝ ես բերելու եմ երաշխավորված խաղաղություն։ Այսինքն՝ ոչ միայն պահպանելու եմ խաղաղությունը, այլ անելու եմ այնպես, որ երբեք չխախտվի։ Ի տարբերություն Նիկոլի, որ ասում է՝ ես չլինեմ վարչապետ՝ կլինի պատերազմ, Քոչարյանն ասում է՝ ես խաղաղությունը դարձնելու եմ այնպիսին, որ ով էլ լինի վարչապետ, Ադրբեջանում էլ նախագահ, խաղաղությունը պահպանվի։ Ասում է՝ կվերականգնեմ բանակի մարտունակությունը, որը երաշխիք կլնի իր հերթին, որ պատերազմ չի լինի․ բանակը էսօրվա նման չի լինելու, էսօրվա Նիկոլի ու Պապիկյանի անվտանգությունը ոնցոր «Նուֆ-նուֆի»  տնակը լինի։ Քոչարյանն ասում է՝ հզոր դաշնակից կունենանք, որը ևս մեկ երաշխիք կլինի խաղաղության։ Ասում է՝ ես կապահովեմ բացարձակ հուսալի ու անվտանգ երկիր։ Դուք ո՞րտեղ եք տեսնում պատերազմի վտանգ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի խոսքից, թե՝ եթե ես չընտրվեմ, կլինի պատերազմ, արդեն տպավորություն է, որ էս հարցով հստակ պայմանավորվածություն ունի Ալիևի հետ։ Ադրբեջանը սատարում է Փաշինյանին, ու եթե չընտրվի, կարող է պայմանավորվեն, որ լինի հարձակում։ Պատերազմին ես հավատում եմ միայն այս դեպքում։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավն անում է Ալիևի հետ միասին․ նրա գլխավոր ասելիքն է՝ ես չընտրվեմ՝ Ալիևը կհարձակվի։ Եվ ուրեմն, կարծում եմ, պետք է ժողովուրդը հստակ ՈՉ ասի՝ Փաշինյան-Ալիև այս պայմանավորվածություններին։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձորում՝ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին,...

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։ Մասնակցում...

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

Կառավարության գրեթե բոլոր անդամները կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկում։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է կառավարության անդամների, ԱԺ նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետի, ՀԷՑ-ում և «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչների...