Հայաստանը չպետք է վերածվի տեխնոլոգիական փորձարարական դաշտի. Վահե Դավթյան

17 Մարտի, 2026

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ծավալվող քննարկումները, մասնավորապես տարբեր հզորությունների ռեակտորների առաջարկը՝ փոքր մոդուլայինից մինչև խոշոր բլոկներ, ակտուալացնում են մի քանի հիմնարար ռիսկեր, որոնք անտեսելը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ երկրի էներգետիկ անվտանգության համար։

Առաջին հերթին, կարևոր է հասկանալ, որ Հայաստանը չպետք է վերածվի տեխնոլոգիական փորձարարական դաշտի։ Փոքր մոդուլային ռեակտորների (SMR) գաղափարը, որքան էլ գրավիչ լինի իր ճկունությամբ և համեմատաբար ցածր նախնական ներդրումներով, դեռևս լիարժեք արդյունաբերական մասշտաբով ապացուցված չէ։ Համաշխարհային պրակտիկայում նման նախագծերի մեծ մասը մնում է կոնցեպտուալ կամ փորձնական փուլում։ Այս պայմաններում նման տեխնոլոգիաների ներդրումը փոքր և խոցելի էներգահամակարգ ունեցող երկրի համար կարող է ստեղծել ոչ միայն տեխնիկական, այլև համակարգային ռիսկեր։

Երկորդ՝ ընտրությունն ի օգուտ մոդուլային ռեակտորի կարող է հանգեցնել արտահանման հնարավորությունների կրճատման։ Եթե Հայաստանը հրաժարվի խոշոր բազային գեներացիայից՝ հօգուտ փոքր մոդուլային լուծումների, ապա էներգահամակարգը կկորցնի այն ծավալային առավելությունը, որը թույլ է տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ խաղացող։ Սա հատկապես կարևոր է Իրանի և Վրաստանի հետ էներգետիկ փոխանակումների համատեքստում:

Երրորդ՝  ֆինանսատնտեսական հաշվարկը նույնպես միանշանակ չէ։ Թեև փոքր ռեակտորների կառուցման արժեքը համեմատաբար ցածր է, դրանց արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ըստ առկա գնահատականների, չի կարող մրցել խոշոր բլոկների հետ։ Սա նշանակում է, որ երկարաժամկետ հեռանկարում սպառողը կարող է բախվել ավելի բարձր սակագների, ինչը սոցիալ-տնտեսական զգայուն հարց է։

Այսօր «Ռոսատոմի» կողմից ներկայացված առաջարկը համակարգային առումով առավել քան տեղավորվում է Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ շահերի մեջ։ Խոսք գնում է ամբողջական ցիկլի մասին՝ ներառյալ վառելիքի մատակարարումը, օգտագործված վառելիքի կառավարումն ու տեխնիկական սպասարկումը։ Նման ինտեգրված մոտեցումը հատկապես կարևոր է փոքր շուկա և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար, քանի որ նվազեցնում է համակարգային անորոշությունները և ապահովում կայունություն շահագործման ողջ  ցիկլի ընթացքում։ Բացի այդ, արդեն գոյություն ունեցող փորձը և ինստիտուցիոնալ կապերը ստեղծում են կանխատեսելի միջավայր, որը դժվար է վերարտադրել այլընտրանքային մոդելների դեպքում։

Վերջապես, ռազմավարական պլանավորման բացակայությունը կամ անորոշությունը կարող է դառնալ գլխավոր ռիսկը։ Նոր ատոմակայանի շահագործման ժամկետը գնահատվում է տասնամյակներով, և այսօրվ կայացվող որոշումները փաստացի կանխորոշելու են Հայաստանի էներգետիկ ճարտարապետությունը մինչև կես դար առաջ։ Այդ պատճառով ընտրությունը պետք է հիմնված լինի ոչ թե տեխնոլոգիական առաջարկների բազմազանության, այլ հստակ ձևակերպված ազգային էներգետիկ ռազմավարության վրա։

Ամփոփելով՝ Հայաստանի համար առանցքային խնդիրն է ոչ թե «ինչ կառուցել»-ը, այլ «ինչի համար կառուցել»-ը։ Եթե այս հարցին չի տրվում համակարգային պատասխան, ապա ցանկացած տեխնոլոգիական լուծում կարող է վերածվել նոր կախվածության, ֆինանսական բեռի և ռազմավարական սահմանափակումների աղբյուրի»։

Նմանատիպ նյութեր

Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

«Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական...

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...