Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

23 Սեպտեմբերի, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի դեսպանները:

Իր ծավալուն ելույթի ընթացքում Փաշինյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին՝ խոստովանելով, որ բազմաթիվ զիջումների է գնացել՝ ակնկալելով հասնել խաբուսիկ խաղաղության։ Նա իր մոտեցումը բնութագրեց որպես խուսափում «պինգ-պոնգի»՝ «մեխանիկական փոխադարձության» քաղաքականությունից։

Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա միամտորեն հավատում է և փորձում է համոզել դյուրահավատ հայ հանրությանը, թե խաղաղություն է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Որքան էլ նա կրկնի իր կեղծ պնդումը գոյություն չունեցող խաղաղության մասին, նախագահ Ալիևը հրաժարվում է ստորագրել համաձայնեցված խաղաղության պայմանագիրը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարեց, թե ինքն է թելադրել առաջարկվող տեքստի բոլոր 17 կետերը։ Նա դեռ չի ավարտել Փաշինյանից զիջումներ կորզելու իր պահանջները։ Ինչո՞ւ պետք է Ալիևը կանգ առնի՝ տեսնելով, որ Փաշինյանն ընդունում է իր բոլոր պահանջները։ Նույնիսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տուն այցելելուց և նախագահ Թրամփի ու Փաշինյանի հետ հանդիպելուց հետո (իբր թե խաղաղության պայմանագիրը ստորագրելու նպատակով)՝ Ալիևը հրաժարվեց ստորագրել այն։ Նա ընդամենը նախաստորագրել է փաստաթուղթը։

Ալիևն, ինքն էլ չգիտակցելով, մեծ ծառայություն է մատուցում Հայաստանին՝ հրաժարվելով ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը լի է Ադրբեջանին արվող զիջումներով։ Նա բազմիցս պահանջել է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխի իր Սահմանադրությունը, մի պահանջ, որին Փաշինյանը հնազանդորեն համաձայնել է։ Այս պահանջը կարող է վճռորոշ դեր խաղալ խաղաղության պայմանագրի ճակատագրի հարցում, եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով հրաժարվեն հաստատել նոր Սահմանադրությունը։

Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, թե «երկրի արտաքին և անվտանգային  քաղաքականությունը միջազգայնորեն ճանաչված քաղաքական ու իրավական սկզբունքների վրա հիմնելը օգնել է վերացնել Հայաստանի՝ սպառազինության միջազգային շուկաներ մուտք գործելու նախկին խոչընդոտները»։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ անկարող «ղեկավարը» Հայաստանի Հանրապետության անունից անտեղյակության վրա հիմնված որոշումներ է կայացնում։ Սպառազինության միջազգային վաճառքը չի հիմնվում երկրի սահմանների կամ քաղաքականության վրա․ այն առաջնահերթորեն հիմնված է գնման համար վճարելու երկրի կարողության վրա։ Երկրի ներքին կամ արտաքին խնդիրները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Վաճառողին միայն հետաքրքրում ՝ գումար ունես, թե ոչ․ ահա թե  ինչպես է գործում միջազգային առևտուրը։ Զենք արտադրող երկրները պատրաստակամ են դրանք վաճառել յուրաքանչյուր վճարունակ գնորդի՝ անկախ նրանից, թե վերջինս խախտում է մարդու իրավունքները կամ միջազգային իրավունքը, թե ոչ։

Համաժողովի ընթացքում Փաշինյանի արտահայտած ամենաանհավանական միտքն այն էր, թե «մենք եղել ենք Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս»։ Նա նկատի ուներ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի արևելյան հատվածների բռնագրավումը։ Ադրբեջանին հաջողվեց իրականացնել այդ հարձակումը, քանի որ Փաշինյանը՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հրամայել էր պատասխան կրակ չբացել, երբ ադրբեջանցի զինվորները հատել էին Հայաստանի սահմանները։

Հայաստանն այժմ կործանման եզրին է Ադրբեջանին Փաշինյանի արած բազմաթիվ զիջումների պատճառով, որոնք միայն քաջալերում են Ալիևին՝ ավելին պահանջելու։ Ինչո՞ւ նա պետք է կանգ առնի, երբ տեսնում է, որ Հայաստանի վարչապետը պատրաստ է տալ իրեն այն ամենը, ինչ ինքը պահանջում է։ Մինչև 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալը Հայաստանն ի վիճակի էր պաշտպանել իր տարածքն ու ինքնիշխանությունը։ Փաշինյանի անկարող ղեկավարման և Ադրբեջանի դեմ ուղղված սադրիչ գործողությունների ու հայտարարությունների հետևանքով Արցախը կորսվեց, և շուտով, թերևս, կկորսվի նաև Հայաստանը։

Իր ելույթում Փաշինյանը քննադատության ենթարկեց պատմության մի անանուն ուսուցչի, որը, ըստ լուրերի, աշակերտներին ասել էր. «Երեխանե՛ր իմացե՛ք, որ դուք պետք է մեծանաք և գնաք Մուշը և Վանը ազատագրելու»։ Ոչ ոք չգիտի՝ արդյոք այս պատմությունը ճիշտ է, թե ոչ, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը, որը միանձնյա կայացնում է երկրի համար բոլոր որոշումները, այժմ փորձում է թելադրել, թե ինչ է ուսուցիչն իբր ասել իր աշակերտներին։ Փաշինյանը իրավունք չունի միջամտելու դասասենյակում տեղի ունեցող գործընթացներին․ նա շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, որոնցով պետք է զբաղվի։ Նա չի գիտակցել, որ ժողովրդավարական երկրում անհատներն ազատ են արտահայտվելու։ Ոչ մի պետական պաշտոնյա չպետք է ճնշում գործադրի մարդկանց վրա՝ թելադրելով, թե ինչ թեմաներով նրանք կարող են խոսել։ Իրավիճակը բոլորովին այլ է, երբ խոսքը վերաբերում է վարչապետի հայտարարություններին։ Նա չպետք է ո՛չ Թուրքիայից հայկական հողեր պահանջի, ո՛չ էլ հայտարարի, թե նման պահանջներ չունի։ Սովորական մարդու ասածը որևէ հետևանք չի ունենում, մինչդեռ վարչապետի խոսքը կարող է լուրջ քաղաքական և ռազմական հետևանքներ ունենալ։ Այդ իսկ պատճառով նա պարզապես պետք է լռի։

Թեև Հայաստանի կառավարությունն այս պահին քիչ բան կարող անել Արցախի և Արևմտյան Հայաստանի կորուսյալ տարածքների հարցում, դա չի նշանակում, թե այդ հողերը պետք է մոռացության մատնվեն։ Մի օր, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, հայերը կարող են ձգտել հետ ստանալ իրենց կորուսյալ տարածքները, սակայն միայն այն դեպքում, եթե չեն հրաժարվել դրանցից։ Նման իրավիճակ կարող է ստեղծվել ապագայում՝ այն ժամանակ, երբ Փաշինյանն արդեն վաղուց հեռացած կլինի ասպարեզից։ Մինչ այդ, նա չպետք է պարտավորվի ընդմիշտ զիջել մեր պատմական իրավունքները թշնամիներին։

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»

Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստիպված է վերջերս պարզաբանումներ ներկայացնել ԲԴԽ-ն իր ղեկավարելու ժամանակահատվածում...

«Իրական Հայաստա՞ն», թե՞ ազգային հիշողության «ջնջում». Փաշինյանի նոր թիրախն ու վտանգավոր հետևանքները. «Փաստ»

«Իրական Հայաստա՞ն», թե՞ ազգային հիշողության «ջնջում». Փաշինյանի նոր թիրախն ու վտանգավոր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և...

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ...

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...