Մենք միասին կարող ենք դառնալ այն ուժը, որը պատմության ընթացք կբեկի․ Քրիստինե Վարդանյան

16 Մարտի, 2026

 

«Այսօր ես այստեղ կանգնած եմ ոչ թե պարզապես որպես «Հայաստան» դաշինքի անդամ, այլ որպես մի հայ երիտասարդ, ով գիտակցաբար ընտրել է Հայաստանում ապրելը։ Ես այստեղ կանգնած եմ որպես կին, ով միայն այս հողի վրա է պատկերացնում իր ընտանիքը կազմելն ու զավակներ մեծացնելը։ Ես այստեղ եմ որպես զավակ մի ընտանիքի, որը տարիներ շարունակ դեգերել է օտար ափերում, բայց վերջապես վերադարձել է տուն՝ որովհետև այլ վայրում չի պատկերացնում իր ապագան»,- այս մասին այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ինձ հաճախ են հարցնում՝ «ինչո՞ւ ես այս ամենի մեջ, չէ՞ որ կարող էիր հանգիստ քո կյանքով ապրել»։ Պատասխանս մեկն է. հանգիստ ապրելու համար նախ պետք է ՏՈՒՆ ունենալ։ Իսկ մեր տունն այսօր վտանգված է։

Ես գիտեմ՝ ինչ է զգում այսօր հայ երիտասարդը։ Ես զգում եմ այն ամենը, ինչ դուք՝ վախը վաղվա օրվա հանդեպ, անորոշությունն ու այն ծանր լռությունը, որը շատերը շփոթում են անտարբերության հետ։

Գիտեմ՝ շատերն այսօր հոգնած են։ Հոգնած են նույնիսկ հույս ունենալուց։ Երբեմն ինձ էլ է թվում, թե մեր սերնդին բաժին է հասել միայն ցավն ու անորոշությունը։ Բայց ես գիտեմ, որ Դեր Զորի անապատով քայլող մեր նախնիներն ավելի մեծ դժվարություն էլ են հաղթահարել, Արաքս գետն անցնող մեր նախնիներն ավելի վատ բաներ են տեսել, Արցախում հերոսական մարտեր մղած մեր եղբայներն ավելի մեծ դժվարություններ են հաղթահարել, ուրեմն մենք էլ միասին կարող ենք սա հաղթահարել։ Իր ուժերից վեր փորձություն մարդուն պարզապես չի տրվում։

Եթե դուք այսօր կասկածում եք, եթե վախենում եք նորից հուսախաբ լինել՝ դա բնական է, բայց չենք կարող թողնել, որ հուսալքությունը կործանի մեզ։

Եթե դուք մտածում եք, որ ձեր ձայնը ոչինչ չի փոխում, եթե մտածում եք, որ բոլորը նույնն են, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ այդ դեպքում ինչո՞ւ են նրանք միլիարդներ ծախսում ձեզ հենց դրանում համոզելու համար։

Ո՛չ, բոլորը նույնը չեն։ Նույնը չեն նրանք, ովքեր հայրենիք են հանձնում, և նրանք, ովքեր հայրենիք են կառուցում։ Նույնը չեն նրանք, ովքեր մեր ինքնության դեմ են գործում, և նրանք, ովքեր պատրաստ են զոհվել այն պաշտպանելու համար։

ՈՒրեմն նրանք գիտեն ձեր ուժը իմացեք նաև դուք ու խնդրում եմ՝ մի՛ վախեցեք սեփական ուժերից։ Մի վախեցեք ամենավախկոտներից»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...