Սա քարոզչական խաղաղություն է և Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ․ Ռոբերտ Քոչարյան

14 Մարտի, 2026

 

«Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է կապված ընտրությունների հետ և այս պրոցեսում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ: Երաշխիքը պետք է լինի ինքը՝ ամեն ինչ զիջող իր կերպարով և քանի կա ինքը, Ալիև երբեք պատերազմ չի վերսկսի։ Հայ ժողովրդին ուրիշ կարգի խաղաղություն է պետք, երկարատև կանխատեսելի երաշխիք է պետք, որը կախված չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ ո՛չ էլ որևէ այլ պետական կամ քաղաքական գործչի անվան հետ։ Որտեղ չկան այդ երաշխիքները՝ տարիներ անց ավելի սարսափելի պատերազմ է բռնկվում, որտեղ կան այդ երաշխիքները, զսպող մեխանիզմները՝ ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով»,- այս մասին «Մեծ  քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող...

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։...

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․ ընդդիմությունն ընդամենը լսումներ է արել՝ ինչու եք խառնվել իրար․ Քրիստինե Վարդանյան

  «Սիրելի հայրենակիցներ, կհարցնեք՝ ինչ է տեղի ունեցել, ինչ է կատարվում իշխանության հետ, ինչու են այսքան վրդովվել։ Սիրելի հայրենակիցներ ջան, ընդդիմությունը լսում է արել, ընդամենը լսումներ արել, ոչ մի այլ բան տեղի չի ունեցել....

Ժողովուրդն ասաց․ «չի լինի՝ չի լինի»․ Համակերպվե՛ք դրա հետ․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին 

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ասում էր, որ եթե իր օգտին չքվեարկեք ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ սահմանադրական մեծամասնությամբ, սեպտեմբերին պատերազմ կլինի, խաղաղություն չի լինի։ Ի՞նչ ասաց ժողովուրդը։ Ժողովուրդն ասաց․ «չի լինի՝ չի...