Նեբենզյան քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը

12 Մարտի, 2026

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջել է, որ Իրանը դադարեցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումները։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում նույնիսկ չեն հիշատակվում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները։ Չինաստանն ու Ռուսաստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

«Եթե այն կարդա միջազգային գործերից անտեղյակ մարդ, ապա նրա մոտ անխուսափելիորեն տպավորություն կստեղծվի, թե Թեհրանը սեփական կամքով և չարամտությամբ հրահրված հարձակում է գործել արաբական երկրների վրա։ Բուն Իրանի տարածքին հասցվող հարվածները, էլ չխոսելով նրանց մասին, ովքեր կանգնած են դրանց հետևում և իրականացնում են դրանք, փաստաթղթում ոչ թե չեն քննարկվում, այլ պարզապես շրջանցվում են»,- ասել է Նեբենզյան։

Դիվանագետը հավելել է, որ բանաձևը կարող է նույնիսկ մեկնաբանվել որպես թույլտվություն՝ շարունակելու ագրեսիան Իրանի դեմ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ակտիվորեն օգտագործում է իր բազաները տարածաշրջանում ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական նպատակներով, ընդգծել է մշտական ներկայացուցիչը։

«Վաշինգտոնն իր ագրեսիվ գործողություններով, ըստ էության, պարզապես հարվածի տակ է դրել Ծոցի պետություններին։ Ընդունված բանաձևն ի վիճակի չէ հասնել խաղաղության Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այն միայն կխորացնի տարաձայնությունները հիմնական խաղացողների միջև»,- նշել է նա։

 

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...