CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

24 Սեպտեմբերի, 2026

Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար:

Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ( Christian Solidarity International. CSI), Համաշխարհային ավետարանական դաշինքը և Եվրոպական իրավունքի և արդարադատության կենտրոնը դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ պահանջելով ապահովել տեղահանված հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձը։

CSI-ի ներկայացուցիչ դոկտոր Ջոել Վելդկամպը քննադատել է Ադրբեջանին՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու համար, և ընդգծել է մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը, ապօրինի կալանավորումները և դիվանագիտական անգործությունը։

CSI-ն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Շվեյցարիայի հովանավորությամբ խաղաղության ֆորումի ստեղծմանը և ընդգծել, որ խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների հիման վրա։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

2026 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում: Երկու...

Սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան

Սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք եւ պարոնայք, 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ անձնական մասնակցությամբ...

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...