«Ես ասել եմ խաղաղության և տնտեսության աճի տեսանկյունից լավ տարիների մասին, հա՞, սրանք փաստեր են: Լավը շատ ժամանակ մի քիչ նաև զգայական ընկալում է ունենում, բայց եթե փաստերին նայենք, իհարկե, այստեղ հենց այդպես է եղել, երբ որ խոսում եք լավի մասին բնականաբար դա չի նշանակում, որ ամեն ինչ եղել է լավ, գիտե՞ք ես ինչ եմ ասում, եթե ամեն ինչ լավ լիներ, 2018 թիվը չէր լինելու, բնականաբար։ Կային շատ խոստումներ, որոնք չարվեցին, կային շատ կեղծիքներ, որոնց վրա, նաև, մարդկանց հույզերի հետ խաղացին ու կային նաև իրական խնդիրներ և սրա մասին պետք է բաց խոսել, իհարկե մարդիկ, կարծում եմ, հիմնականում հոգնել էին ինչ-որ լճացած վիճակից: Նույն սահմանադրության հետ կապված խնդիրը, որը 2015-ին փոխվեց և այս առումով այն խոստումները, որոնք տրվել էին, չիրականացվեցին, սա էլ մի մեծ հիասթափության ալիք էր»,- այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





