Ամեն տեղ, ամբողջ աշխարհով, գրեթե ամեն տեղ այս խնդիրը կա, որ ընտրություններին հիմնականում մասնակցում են մեծահասակ մարդիկ։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Սա բերում է նրան, որ քաղաքական ուժերը, ովքեր մասնակցում են ընտրությունների, նկատի ունենալով սա՝ փորձում են ավելի շատ բավարարել տարեց մարդկանց պահանջները, և սա երիտասարդությանը դնում է ոչ շահեկան վիճակում:
Այս բալանսը վերականգնելու համար անելիք ունեն իհարկե երիտասարդները։
Ի՞նչ է պետք է անել, պետք է խոսել դուք ձեր հերթին, ձեր ընկերների շրջապատի հետ, մենք մեր հերթին փորձենք ճիշտ բացատրել, թե ինչու է կարևոր մասնակցել ընտրություններին։ Առաջին հերթին այդ ձայնը տեղ հասցնելու, ստիպելու, որ նաև քաղաքական ուժերը հաշվի առնեն երիտասարդների խնդիրները, երիտասարդների պահանջները։ Ակտիվությունն է։ Եթե դու ինքդ չես պայքարում քո իրավունքների համար, պետք չէ հույս ունենալ, որ ուրիշն է անելու, առաջին հերթին պետք է հույսդ դնես քո վրա, և ընդհանուր հավաքական երիտասարդությունը սա իսկապես պետք է հասկանա։ Պետք է մասնակցել, պետք է այնուհետև պահանջատեր լինել, որպեսզի իրենց տված խոստումները իրականացնեն»,- նշեց նա։
Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...
Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...
«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...
Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...