Փաստորեն, 2025 թվականի ընթացքում ավարտին է հասցվել 890 վարույթ, որոնցից 617-ը կարճվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հարուցված գործերի բացարձակ մեծամասնությունը ուղղակի կարճվել են, այսինքն այն ժամանակահատվածում, երբ քրեական գործերը այսպես հարուցվում են, հետո հրապարակայնացվում են, այսպես մեծ միֆեր են կառուցվում, դրանից հետո բացարձակ մեծամասնությունը հենց այդ փուլում կարճվում է։ Դուք նույնիսկ ստատիստիկան չունեք, պարոն Նահապետյան, թե ինչ վախճան են ունենում այդ գործերը, երբ հասնում են դատարան: Սա շատ ցավոք մտահոգիչ արձանագրումներ են: Հաջորդ հանգամանքը, որ ես ուզում եմ առանձնացնել, ուրեմն պարզվում է, սիրելի հայրենակիցներ, որ այդքան ասում են՝ թալանածը վերադարձնում ենք, թալանածը վերադարձնում ենք, պարզվում է 2025 թվականին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամ: Առավոտից երեկո խոսում ենք թալանի վերադարձի մասին: Մինչ միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդից ավել պարգևավճար է ստացել։ Իսկ այսպես կոչված թալանից վերադարձվել է ընդամենը միլիարդ 600-ը: Այսինքն միլիարդ 600 ստացել են, երկու անգամ ավել միայն կառավարությունը պարգևավճար է ստացել»,- ասաց նա:
Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...
https://youtu.be/yon2vulQ6xI «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...
Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...
Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...