Մենք պիտի անհանգստանալու որևէ բան չունենանք, որովհետև ՔՊ-ի հայտարարությունների 90%-ը վերջում կեղծ է դուրս գալիս, 180 աստիճան հակառակ պատկեր է լինում, իրենց նախընտրական խոստումները նայեք։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք գործ ունենք իսկապես բռնատիրական, ավտորիտար մեթոդներով գործող իշխանության հետ, բայց եթե ընդդիմությունը չունի վարկանիշ, որևէ սպառնալիք իրենց չի ներկայացնում 0% հեղինակություն ունի, իրենք ինչի՞ են անընդհատ այդ ընդդիմությունից խոսում։ Ի՞նչն է իրենց անհանգստացնում։ Զրո ազդեցություն ունեցող ուժերի մասին էդքան նվիրո՞ւմ են ժամանակի մեծ մասը, ճեպազրույցների, հայտարարությունների մեծ մասը։ Եթե իրենք անհանգստանալու բան չունեն, մեծամասնություն էլ չասեմ սահմանադրական մեծամասնություն են վերցնում, սա նման ա էն ուժի վարքագծին, որը սահմանադրական, այսինքն 70% ա գնում վերցնի։ Եթե 70% են վերցնում, Գյումրու սցենարից, օրինակ, ինչի՞ են վախենում։ Գյումրու սցենար չի կարող լինել, եթե իրենք 70% են»,- ասաց նա։
Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները,...
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես տեղից հայտնում...
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող...
Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...