Մի քիչ զավեշտալի է այս քննարկումը ինձ համար, երբ որ դուք ներկայացնում եք, որ էկոհամակարգի պահպանությամբ զբաղվելու գործառույթները էկոպարեկների ընդլայնում եք, հստակեցնում եք։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ես անմիջապես հիշեցի, որ դեռ այս ծառայությունը չստեղծված, անցած տարի Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որ էկոպարեկները 18,3 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց են փորձել իրացնել: Ես ճիշտ եմ հասկանում, որ հիմա մեզ միայն կարող է ուրախացնել այն, որ կանեփի տերևները կարմիր գրքում ընդգրկված չեն և կարող ենք երաշխավորել, որ կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանությունը մեր էկոպարեկները բարեխղճորեն կկատարեն: Հարցս հետևյալն է: Չե՞ք կարծում արդյոք, որ այս ծառայությունը չստեղծված արդեն հեղինակազրկվել է»,- ասաց նա:
Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...
Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...
Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...