Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ»

27 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որ համացանցում հրապարակել է ռիլ՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ հենց նախարարությունում։

Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Աղբյուրները պնդում են, որ հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Իհարկե, մենք ունենք տեսանյութը:

Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ստեղծված իրավիճակը նաև ներքին քննարկման առիթ է դարձել։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։

Բանն այն է, որ ռիլում Համընդհանուր ապահովագրության ներդրման ձախողման մասով քամահրական ծիծաղ կա փոխնախարարի կողմից, որը վերագրվել է նախարարին. այսինքն փոխնախարարը չէ, բայց նախարարը ձախողել է ապահովագրության համակարգի ներդրումը: Այսպես է մեկնաբանվել փսխնախարարի տեսանյութը:

Հիշեցնենք, որ փոխնախարար Նանուշյանն այն պաշտոնյան է, ում որդին առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես մեզ փոխանցում են, անձնական տվյալների գաղտնիության հիմքով մանրամասներ չի հրապարակում, թե ինչպես է ազատվել ծառայությունից։ Ոչ էլ նախարարի տեղակալն է հրապարակավ պարզաբանում:

«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաև Առողջապահության նախարարության և փոխնախարարի պարզաբանումը՝ եթե այն ներկայացվի»։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Արսեն Գևորգյանը

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Արսեն Գևորգյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Արսեն Վաղինակի Գևորգյանը: Այդ մասին հայտնում են կուսակցության...

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը. Ռոբերտ Քոչարյան

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը. Ռոբերտ Քոչարյան

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը։  Սիրելի՛ հայրենակիցներ,  Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների...

Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան

Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան

«Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ»,- Արեգնազ Մանուկյանի խոսքերն է փոխանցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամաոր Քրիստինե Վարդանյանը՝ շարունակելով. «Երեկ Աննա Գրիգորյանի հետ այցելել էինք մեր գործընկեր, ապօրինի կալանք կրող Արեգնազ Մանուկյանին։ Արեգնազը մանրամասն...

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա, հայտարարել է երկրի զինված ուժերի շտաբը՝ Խաթամ ​​ալ- Անբիան: Հիշեցնենք, որ Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է ներկայացրել ցանկացած բանակցություններ սկսելու համար, ասել է...

Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան

Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան

«Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը օրերս հայտարարել էր, թե նախկինում ԱԳ նախարարությունը եղել է «նահատակության նախարարություն», իսկ հիմա իրենք դարձրել են «ապրելու նախարարություն»»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Իրարականում, Հայաստանի ԱԳՆ-ն, իր բոլոր...