Մարդու իրավունքները խախտվում են ամբողջ աշխարհում. Անտոնիո Գուտերեշ

23 Փետրվարի, 2026

Մարդու իրավունքները խախտվում են ամբողջ աշխարհում, զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նշելով միջազգային իրավունքի լայնածավալ խախտումները և Սուդանում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունների ժամանակ տուժած քաղաքացիական բնակչության տառապանքները։

«Ուժի իշխանությունը դուրս է մղում օրենքի գերակայությունը», — ասել է Գուտերեշը Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի բացման ժամանակ ունեցած իր ելույթում։ «Ամբողջ աշխարհում մարդու իրավունքները գիտակցաբար և ռազմավարական կերպով հետին պլան են մղվում, իսկ երբեմն դրանով նույնիսկ հպարտանում են», — հավելել է նա։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը նշել է, որ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր բախվում է իշխանության և ռեսուրսների համար ամենաինտենսիվ պայքարին, որն ուղեկցվում է մարդու իրավունքների համատարած խախտումներով։ Նա միացել է Գուտերեշի՝ Սուդանում, Գազայում, Մյանմայում և Ուկրաինայում հակամարտությունների ժամանակ խախտումները դադարեցնելու կոչին։

Գուտերեշը նաև ուշադրություն է հրավիրել ֆինանսավորման կրիտիկական պակասի վրա: ՄԱԿ-ի գլխավոր դոնորը՝ ԱՄՆ-ն, ընդամենը 160 միլիոն դոլար է փոխանցել կազմակերպությանը հասանելիք ավելի քան 4 միլիարդից: «Հումանիտար կարիքներն աճում են, մինչդեռ ֆինանսավորումը կրճատվում է», — ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Միջոցների սղությունը խոչընդոտել է 2025 թվականին մեկնարկած երկու հետաքննչական գործընթացների սկսմանը. մեկը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ, մյուսը՝ Աֆղանստանում իրավունքների խախտումների վերաբերյալ:

Գուտերեշը նաև հայտարարել է, որ պաղեստինյան օկուպացված տարածքներում միջազգային իրավունքի ակնհայտ խախտումները սպառնում են Պաղեստինյան պետության գոյությանը: «Երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված լուծումը ոչնչացվում է ամբողջ աշխարհի աչքի առաջ: Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա», — ասել է նա:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...