Մեր հանճարեղ կառավարությունը նորից զբաղված է Ազգային «բեսեդկայի» կերպարների փողոցային «ռազբորկաներով»․Արթուր Խաչիկյան

21 Փետրվարի, 2026

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ավելի ու ավելի մոտ, ու ավելի մոտ» (հին սովետական երգից)։
Օրվա մեջբերումը. «Պատմության դասն այն է, որ ոչ ոք պատմությունից դասեր չի քաղում»։ Օտտո ֆոն Բիսմարկ։

Պարսից ծոցում շարունակվում է ամերիկյան ուժերի կուտակումը։ Եվս մեկ ավիակիր՝ «Ջերալդ Ֆորդը», որն ամենամեծն է ԱՄՆ նավատորմում, անցել է Ջիբրալթարի նեղուցով և միացել Իրանի մոտ գտնվող ամերիկյան ուժերի խմբավորմանը։ Ամերիկյան արմադայի ռազմական ներուժն այժմ մոտենում է այն մակարդակին, որն ուներ 2003 թվականին Իրաք ներխուժումն սկսած խմբավորումը (ինչի համար հետո տասնամյակներ շարունակ զղջում էին ամերիկացիները)։
ԱՄՆ-ն տարհանում է իր զինծառայողներին տարածաշրջանի ռազմաբազաներից։ Տարածաշրջանում ռազմական ինքնաթիռներն այնքան շատ են, որ դրանց տեղը չի հերիքում Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ամերիկյան ավիաբազաներում։

Իրադարձությունների սցենարները, ինչպես արդեն ասվել է, ամենայն հավանականությամբ կլինեն հետևյալը.
Հարավսլավական սցենար. Ամենանվազագույն սցենարը՝ օդային և հրթիռային հարվածներ՝ Իրանին բանակցությունների և զիջումների հարկադրելու նպատակով։

Լիբիական սցենար. Օդային ռմբակոծություններ և հրթիռային հարձակում Իրանի վրա, որից հետո՝ քաղաքացիական պատերազմ և քաոս։ Հնարավոր է Իրանի ապակայունացում և մասնատում, քաղաքացիական, էթնիկական և կրոնական հակամարտություններ, վարչակարգի փոփոխություն կամ երկու և ավելի կառավարությունների հաստատում Իրանի տարբեր հատվածներում։ Հնարավոր է հարևան երկրների զինված խմբավորումների ներգրավում և հակամարտության տարածում տարածաշրջանի այլ երկրների վրա, օրինակ՝ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Աֆղանստանի։

Սիրիական սցենար. Օդային ռմբակոծություններ և հրթիռային հարձակում Իրանի վրա, որից հետո՝ հարևան պետությունների ուժերով (օրինակ՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և այլոց) «անվտանգության գոտիների» հաստատում իրանական տարածքի մի մասում, ապակայունացում, քաղաքացիական և էթնիկական պատերազմ Իրանի մնացած հատվածում։ Երրորդ ուժերի, այդ թվում՝ ծայրահեղական խմբավորումների օգտագործում Իրանի տարածքի մի մասը զավթելու համար (ինչպես արվեց Սիրիայում)։

Վենեսուելական սցենար. Իրանական վարչակարգի առաջնորդների ոչնչացում կամ առևանգում։
Իրաքյան սցենար (ամենաքիչ հավանականը). Օդային և հրթիռային հարվածներ, որին կհաջորդի ցամաքային ներխուժումը և Իրանի տարածքի զգալի մասի օկուպացիան։ Սա իրական Ապոկալիպսիս կլիներ թե՛ ամերիկացիների, թե՛ ողջ տարածաշրջանի համար։

Ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հարավսլավիային, Լիբիային կամ Սիրիային նման մի բան։
Հայաստանը պետք է շատ ուշադիր հետևի իրադարձություններին, ոչ մի դեպքում չներքաշվի հակամարտության մեջ և թույլ չտա Ադրբեջանին ու Թուրքիային տիրանալ Սյունիքին, քանի դեռ աշխարհի ուշադրությունը շեղված է դեպի Իրան։ Թեև մենք առանց այդ էլ ոչ մեկին պետք չենք։

Իսկ առայժմ մեր հանճարեղ կառավարությունը նորից զբաղված է Միշիկի, Գրիշիկի, Սաշիկի, Փաշիկի և մեր Ազգային տաղավարի (բեսեդկայի) այլ կոլորիտային կերպարների փողոցային «ռազբորկաներով»»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Այս պատերազմը վերածվել է սպանող մեքենայի, որի արդյունքում ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում։ Մենք պատերազմի սկզբից ի վեր կոչ ենք անում...

Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության

Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության

Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ «Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։ Դեպքի վայր են մեկնել...

Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովա

Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։ «Մենք ուշադրություն դարձրել ենք Ա. Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը: Անցյալ տարի նա հիշվեց մայիսի 9-ին՝ Մեծ...

Այն, ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի․ Թրամփ

Այն, ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի․ Թրամփ

Այն, ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի։ Մենք երկարաժամկետ գործընթացի չենք ձգտում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետ, քանի որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել էր ԱՄՆ-ին պատկանող նավերի...

Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են. Նարեկ Կարապետյան

Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրականում  շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ ու բացահայտ խոստացել, թե...