Դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք. Արա Զոհրաբյան

20 Փետրվարի, 2026

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան տեսանյութում արձագանքելէ ԲԴԽ -ի հայտարարությանը;

«ԲԴԽ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բարձրագույն դատական Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրում և վարում է խորհրդի նախագահը: Խորհուրդն ինչպես է այս հայտարարությունը տարածել, երբ նման հարցով նիստի և ընդունված որոշման մասին տեղեկություն առկա չէ դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԲԴԽ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

ԲԴԽ հայտարարության մեջ նշվել է՝ «Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ։»:

Շատ հետաքրքիր մոտեցում է: Այսինքն, երբ փաստաբանը փաստ չի նշում, այլ իր գնահատողական կարծիքն է ներկայացնում, ինչով ցույց է տալիս այդ գնահատականի և փաստի տարբերությունը, ԲԴԽ֊ն սա համարում է ապահովագրության համար անվտանգության բարձի՞կ:

Այս ձևակերպմամբ ԲԴԽ֊ն մատնում է իր իրական մտադրությունը: Կարծես ասում է, ցանկանում էինք մի բան գտնել, որ իրավական այլ ընթացակարգեր կիրառեինք, բայց մեզ բռնվելու տեղ չեք տվել:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.

Ինչ վերաբերում է իմ կողմից հրապարակված հայտարարությանը, ապա պետք է նշեմ, որ՝

1. Տեքստում առկա չէ վիրավորանք կամ զրպարտանք․

2. Այն ամբողջությամբ պնդում եմ․

3. Տեքստում առկա է քննադատություն․

Տեքստում օգտագործված իմ այս արտահայտությունը «Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության» նույնպես պնդում եմ և պարզաբանում եմ, որ այն նույնպես վիրավորանք չի պարունակում:

Այս նախադասությանը նախորդող մտքերում պարզաբանված է ասվածի իմաստը՝

Մեջբերում՝ «Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս դատավորների գործողությունների արդյունքում պատկերացնու՞մ եք հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը որքան ծեսեր են կատարելու և որքան մարդկանց են մեղքի տակ գցելու:»:

Պատկերացրեք, որ դատավորը ներխուժել է կրոնական տարածք և ինքն է օժտել աշխարհիկ անձին հոգևոր իշխանությամբ: Այդ աշխարհիկ անձը առնչվելու է սրբություններին, կրոնական ծեսեր է անելու, որոնք ամբողջությամբ համարվում են սրբապղծություն:

Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել ու բերելու: Չի կարող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասը ընդունել դատարանի կողմից պարտադրված հոգևոր կարգավիճակ աշխարհիկ մարդկանց համար:

Սա լրիվ նմանվում է այն հին ժամանակներին, երբ երկրի թագավորը ստիպում էր քրիստոնյաներին երկրպագել կուռքերին: Արդյոք հոգևորականը պետք է երկրպագի ձեր կուռքերին: Չի կարող այդպիսի բան լինել:

Այս ողջ ասելիքի իմաստը հենց կայանում էր նրանում, որ դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք: Դա իրենց տարածքը չի:

Եվ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ով այս գործընթացի հետ ուղիղ կապ ունի, թող իմանա, որ ակնհայտ անօրինականությունների դեմ ուղղված փաստաբանների ազատ խոսքը չեն կարողանալու սահմանափակել»:

Նմանատիպ նյութեր

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. եթե ազնիվ է, տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի. պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր ընդամենը 2-3 ամսվա կյանք։ Այս մասին ԲՈւՆTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով...

«Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ․ հաշի՛վ տվեք ձեզ»․ Բագրատ սրբազան

«Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ․ հաշի՛վ տվեք ձեզ»․ Բագրատ սրբազան

Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ… հաշի’վ տվեք ձեզ։ Սրբազան շարժման հաղորդմամբ՝ հայտարարել է  Բագրատ սրբազանը։ Ի դեպ, Բագրատ սրբազանին կալանավորելու որոշումը կայացրել է հենց Մասիս Մելքոնյանը, երբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվում էր...

ՀՀ-ում ազգային պատկանելությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի. «ՍԻՆՋԱՐ» ՀԿ

ՀՀ-ում ազգային պատկանելությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի. «ՍԻՆՋԱՐ» ՀԿ

«ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ լրագրող Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ «Երեկ իշխանությունների աջակից Հարություն Մկրտչյանի էջից տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում միջադեպ է տեղի ունեցել լրագրող Բորիս...

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրավոր հարցեր է  ուղղել TRIPP նախագծի վերաբերյալ։ Ստացված պատասխանի առնչությամբ Ղահրամանյանը նշել է հետևյալը․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին   բախվել են «Nissan Sentra» և BMW X5 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով -ը BMW X5 բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...