Դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք. Արա Զոհրաբյան

20 Փետրվարի, 2026

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան տեսանյութում արձագանքելէ ԲԴԽ -ի հայտարարությանը;

«ԲԴԽ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բարձրագույն դատական Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրում և վարում է խորհրդի նախագահը: Խորհուրդն ինչպես է այս հայտարարությունը տարածել, երբ նման հարցով նիստի և ընդունված որոշման մասին տեղեկություն առկա չէ դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԲԴԽ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

ԲԴԽ հայտարարության մեջ նշվել է՝ «Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ։»:

Շատ հետաքրքիր մոտեցում է: Այսինքն, երբ փաստաբանը փաստ չի նշում, այլ իր գնահատողական կարծիքն է ներկայացնում, ինչով ցույց է տալիս այդ գնահատականի և փաստի տարբերությունը, ԲԴԽ֊ն սա համարում է ապահովագրության համար անվտանգության բարձի՞կ:

Այս ձևակերպմամբ ԲԴԽ֊ն մատնում է իր իրական մտադրությունը: Կարծես ասում է, ցանկանում էինք մի բան գտնել, որ իրավական այլ ընթացակարգեր կիրառեինք, բայց մեզ բռնվելու տեղ չեք տվել:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.

Ինչ վերաբերում է իմ կողմից հրապարակված հայտարարությանը, ապա պետք է նշեմ, որ՝

1. Տեքստում առկա չէ վիրավորանք կամ զրպարտանք․

2. Այն ամբողջությամբ պնդում եմ․

3. Տեքստում առկա է քննադատություն․

Տեքստում օգտագործված իմ այս արտահայտությունը «Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության» նույնպես պնդում եմ և պարզաբանում եմ, որ այն նույնպես վիրավորանք չի պարունակում:

Այս նախադասությանը նախորդող մտքերում պարզաբանված է ասվածի իմաստը՝

Մեջբերում՝ «Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս դատավորների գործողությունների արդյունքում պատկերացնու՞մ եք հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը որքան ծեսեր են կատարելու և որքան մարդկանց են մեղքի տակ գցելու:»:

Պատկերացրեք, որ դատավորը ներխուժել է կրոնական տարածք և ինքն է օժտել աշխարհիկ անձին հոգևոր իշխանությամբ: Այդ աշխարհիկ անձը առնչվելու է սրբություններին, կրոնական ծեսեր է անելու, որոնք ամբողջությամբ համարվում են սրբապղծություն:

Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել ու բերելու: Չի կարող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասը ընդունել դատարանի կողմից պարտադրված հոգևոր կարգավիճակ աշխարհիկ մարդկանց համար:

Սա լրիվ նմանվում է այն հին ժամանակներին, երբ երկրի թագավորը ստիպում էր քրիստոնյաներին երկրպագել կուռքերին: Արդյոք հոգևորականը պետք է երկրպագի ձեր կուռքերին: Չի կարող այդպիսի բան լինել:

Այս ողջ ասելիքի իմաստը հենց կայանում էր նրանում, որ դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք: Դա իրենց տարածքը չի:

Եվ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ով այս գործընթացի հետ ուղիղ կապ ունի, թող իմանա, որ ակնհայտ անօրինականությունների դեմ ուղղված փաստաբանների ազատ խոսքը չեն կարողանալու սահմանափակել»:

Նմանատիպ նյութեր

Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»

Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։ Մասնավորապես, մոտենում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ...

Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»

Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Առաջ փակցված էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խոսքը, որը Մեսրոպ Մաշտոցը գրել էր՝ գրերի գյուտից հետո։ Առաջ...

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և...

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում...

Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. «Ժողովուրդ»

Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկար ընդմիջումից հետո երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեր տեղեկություններով՝ նիստի...