Քա՞նի անգամ է հնարավոր նույն բանը ծախել մարդկանց վրա․ «Կարճ ասած»

20 Փետրվարի, 2026

 

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 38-ամյակը։ 38 տարում մենք՝ հայ ժողովուրդը անցել է հսկայական ճանապարհ․ Ստեղծել է շարժում, անցել պատերազմի միջով, ազատագրել հազարամյակների հայրենի հողի մի մասը, ստեղծել երկրորդ հայկական պետությունը, բռնել է անկախության միջազգային ճանաչման ճանապարհը, վերակառուցել պատերազմից քանդված երկիրը, զարգացրել, կայացնել պետական ինստիտուտները, հետո իշխանության բերել անհասկանալի արմատներ ունեցող մի խմբակի ու այդ ամենը վարի տվել։ Եվ այս բոլորը՝ 38 տարում։ Ազգը պայքարով կերտեց հաղթանակ, հետո եկավ մի խումբ, որը որևէ կապ չուներ այդ հաղթանակի հետ ու սաղ վարի տվեց։ 50 տարեկանում մարդամեկը սկսել է Հայոց պատմություն կարդալ․ դա խնդիր չէ, մարդ կա՝ 70 տարեկանում է կարդում, իսկ շատերը ոչ էլ կարդում են․ բայց ցավն այն է, որ երկիր փաստացի ղեկավարողն է երկրորդ ժամկետի վերջում է ծանոթանում իր երկրի պատմությանը։ Բայց որ կարդալով գա-հասնի 2020 թվական, կտեսնի, որ հայոց 5-հազարամյա պատմության մեջ եթե կա 5 հատ սև բիծ, մեկը ինքն է։

Երեկ՝ փետրվարի 19-ին, Վաշինգտոնում տեղի էր ունենում խաղաղության խորհրդի նիստ։  մասնակցում էր նաև Փաշինյան-Ալիև զույգը։ Բնականաբար՝ Թրամփը էլի նրանց անունը տվեց, ու բնականաբար՝ զվարճալի իրավիճակում։ Տպավորություն եմ ստացել, որ այդ մարդկանց Թրամփը միշտ դիտարկում է որպես դեկորներ, նրանց հրավիրում է իր ձեռնարկներին մասնակցելու՝ իր անձնական փիարի համար։ Միշտ հրավիրում է, որ ասի՝ ես կարգավորել եմ 9 հակամարտություն, ուր եք, հլը մի հատ հելեք գրկեք իրար, դուք արդեն ախպերներ եք․ ոչ երկրների անունն եմ հիշում, ոչ ձեր անունները, բայց հելեք փաթաթվեք իրար։ Ու էդ իբր 9 կարգավորված հակամարտությունից ամենաչկարգավորված հակամարտության մասնակից Փաշինյանն ու Ալիևը գրկում են իրար։ Սա պետական բյուջեն սարքել է ավիաբենզին ու հյուրանոցի ծախս, շրջագայության փող ու թռնում է անիմաստ ձեռքսեղմումների։

Այս անգամ Ալիևի հետ ձեռքսեղմոցին փետրվարի 19-ին էր․ 22 տարի առաջ նույն օրը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին ու արժանացավ Ադրբեջանի ազգային հերոսի կոչման։ Էդ հայոց պատմությունը որ դա կարդում է, էդ բաժնին էլ կհասնի, եթե դեռ չի խմբագրել։

Թրամփը ևս մեկ անգամ հայտարարեց, թե մեկ օրում հակամարտությունը կարգավորել է, սաղ զարմացել էին, ադ չարաճճի Փաշինյան-Ալիևն արդեն մտերիմներ են․ սրանք էլ հաստատեցին, բայց էլի չհասկացանք, թե ինչն է կարգավորվել։ Համաձայն միջազգային իրավունքի, որևէ հակամարտություն չի կարող համարվել ավարտված, եթե կան գերիներ․ գերիների վերադարձը խաղաղության գործընթացի կարևոր պայման է։ Ալիևը երկու օր առաջ ասաց, որ վերադարձնելու միտք չունի, ցմահ է դատել, 20 տարվա ազատազրկման է դատել․ եթե գերիներին հանձնելու միտք չկա, ուրեմն չկա նաև խաղաղության միտք։

Խաղաղության ամենակարևոր ատրիբուտներից մեկը տարածքային հարցն է․ եթե մի երկիր վերահսկում է մյուսի տարածքը, ուրեմն չի կարող լինել խաղաղություն։ Այսօր Հայաստանի տարածքի մի մասը հսկում է Ադրբեջանը։ Ու այդ խաղաղության խորհրդի միջոցառմանը նստած երկրների համար կարծես մեկ լինի, որ խորհրդի անդամ երկրներից մեկը խորհրդի անդամ երկրներից մյուսի տարածք է մտել-գրավել ու պահում է գերիների։

Խաղաղության պայմանագրով ո՞վ ինչ տարածք է վերահսկում․ Ադրբեջանը վերահսկում է Արցախը, վերահսկում է Տավուշից տարածքներ, Վայոց ձորից տարածքներ, Գեղարքունիքից տարածքներ, Սյուրնիքից տարածքներ, սաղ վերահսկում է։

Միջազգային իրավունքում ամենակարևորներից է փախստականների ճակատագիրը։ 150 հազար մարդուն, որ իրենց տնից հանել եք, սարքել թափառական, ի՞նչ է լինելու իրենց հետ։

Խաղաղության կարևոր պայմաններից մեկն էլ երաշխիքն է։ Խաղաղության միջազգային չափանիշներց ընդամենը մեկն է առկա մեզ մոտ՝ չեն կրակում․ բայց եթե մյուս պայմանները չկան, դա ընդամենը դադարեցված պատերազմ է, ժամանակավոր հրադադար։

Թող հիմա որևէ մեկը գնա Բակո Սահակյանի ընտանիքին, Ռուբեն Վարդանյանի ընտանիքին, Արկադի Ղուկասյանի ընտանիքին, Դավիթ Մանուկյանի ընտանիքին, Դավիթ Բաբայանի ընտանիքին և մյուս բոլոր գերիների ընտանիքներին ասի՝ գիտե՞ս, խաղաղություն է, բայց ձեր հարազատները մնալու են Բաքվի բանտերում, ձեր ճակատագիրն էլ անհայտ է։ Թող մեկնումեկը այս իշխանությունից գնա Շորժայում բնակվողներին, Ջերմուկում բնակվողներին, Սյունիքում բնակվողներն ասի գիտե՞ք ինչ, խաղաղություն է, բայց ադրբեջանցիները մեր տարածքներից դուրս չեն գալիս։ Գնացեք Սյունեցի էն պապիկին, որ իր սաղ անասուններին վաճառել է, որովհետև արոտավայրերը թշնամու հսկողության տակ են, գնա ասի՝ խաղաղություն է։ Ամբողջ ՔՊ թիմով գնացեք մարզեր սաղ ժողովրդին ասեք խաղաղություն է, բայց Ալիևը մեր տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» ու սպառնում է, որ պետք է գան մեր տներում ապրեն։ Ասեք, որ խաղաղություն է այն, որ մեր շահերը ոտատակ տալով՝ մեր երկրի մի հատված դարձնում են թուրքի միջանցք։ Ադրբեջանն ազատ ելումուտ է ունենալու, հայի չի հանդիպելու, էդ տարածքով ուզի՝ զենք կտանի, ուզի՝ զորք կտանի։ Մարդկանց համոզեք, որ նախորդ տարի Ադրբեջանը միայն մեկ տեղից՝ Իսրայելից 60 ինքնաթիռ զենք է բերել խաղաղությունը նշելու համար։

Ժողովուրդ ջան, երբ նայում ես ինչի միջով ենք անցել ու ինչ ենք ստացել, դառնում է՝ հանձնել են Արցախը, տվել են 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր, 150 հազար փախստական, Հայաստանի տարածքից՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, գյուղեր, արոտավայրեր, լիճ ու այս ամենի դիմաց ստացել են հրադադար։ Խախտել են հրադադարը, էս սաղ հանձնել են ու էլի ստացել են հրադադար։ Նիկոլի 8 տարվա ղեկավարման ամբողջ իմաստը եղել է սա։

Կարճ ասած՝ ասում է՝ Վաշինգտոնից Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Վաշինգտոնի հանդիպման իմաստը, որքան գիտեմ, Գազայի վերականգնումն էր, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները․ սա ընդամենը գովազդային դադար էր։ Եվ ուրեմն, եթե վերադառնում է ավելի մեծ վստահութամբ, որ Գազայում խաղաղություն կտիրի, ուրիշ հարց է։ Բայց եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, ապա հարցնեմ՝ Նիկոլը 2018-ին  պակա՞ս խաղաղության զգացում ունե՞ր․ բոլորովին, էն ժամանակ անգամ Ալիևին սպառնում էր մռթին տալ։ Իսկ 2021 թվականին պակա՞ս վստահություն ուներ խաղաղության։ Չէ, ինչի՞, հլը ծրագիրը կարդացեք, ելույթները վերհիշեք, կատարյալ վստահություն։ Նույն վստահությունն ունի նաև 2026 թվականին։

Ստացվում է՝ նույն բանը երեք ընտրության անընդմեջ ծախում է ժողովրդի վրա, էն Աջափնյակի մետրոյի ու քանդվող ասֆալտի նման։ Երրորդ ժամկետի հայտ ներկայացնում է նույն փտած խոստմամբ՝ խաղաղություն՝ երեք հատ պատերազմի միջով անցկացնելով։ Պատրա՞ստ ես ժողովուրդ ջան, իրար հետևից մի քանի պատերազմ բերածի խաղաղության խոստմանը։ Ես որ պատրաստ չեմ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...