Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան

17 Փետրվարի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նկատենք, որ պաշտոնական Երեանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Թրամպի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ՝ Նախիջեւանով դեպի Թուրքիա:

Այս թեմային ես անդրադարձել եմ Օրվա թեմայի նախօրեի թողարկմանը, որն Առավոտի հարթակներում է, իսկ հղումը՝ տելեգրամյան ալիքիս լրահոսում:

Ալիեւի հայտարարության հանդեպ Երեւանի լռությունը թերեւս վերհաստատում է այն, ինչի մասին խոսել եմ նախորդ շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո, երբ նա փորձեց ներկայացնել, թե իբր Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումն է որոշ երկրների համար խնդիրը: Դրա վերաբերյալ իմ մեկնաբանություն գրառման մեջ կարծիք հայտնեցի, որ մեծ հավանականությամբ սա ընդամենը քարոզչական հնարք է, որի նպատակը Թրամպի ուղու հարցում եւս մեկ դիվանագիտական-քաղաքական ձախողում արդարացնելն է:

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...