ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն չի մասնակցի Աթենքում Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը

16 Փետրվարի, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը պետական այցով կմեկնի Հունաստան։ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն, դատապարտելով ՀՀ գործող իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, ազգային արժեքների նսեմացմանն ուղղված վարքագիծը, հայտարարել է, որ չի մասնակցելու Հունաստանում Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումներին ու նրա մասնակցությամբ միջոցառումներին։

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունում, մասնավորապես, նշված է.

«Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն կը հե­տե­ւի ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­Վա­հագն ­Խա­չա­տու­րեա­նի պաշ­տօ­նա­կան այ­ցե­լու­թեան Ա­թէնք եւ կը վերահաստատէ, որ հայ-յու­նա­կան պատ­մա­կան բա­րե­կա­մու­թիւնն ու բազ­մաո­լորտ գոր­ծակ­ցու­թեան զար­գա­ցու­մը կը բխին եր­կու պե­տու­թիւն­նե­րու եւ ժո­ղո­վուրդ­նե­րու կեն­սա­կան շա­հե­րէն։ ­Պե­տա­կան բարձր մա­կար­դա­կի յա­րա­բե­րու­թիւն­նե­րու խո­րա­ցու­մը ող­ջու­նե­լի է, ակն­կա­լե­լով որ ան պի­տի ծա­ռա­յէ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թեան եւ ժո­ղո­վուրդ­նե­րու բա­րօ­րու­թեան։

­Միեւ­նոյն ժա­մա­նակ, ­Հա­յաս­տա­նի ներ­քին կեան­քին մէջ ար­ձա­նագ­րո­ւող զար­գա­ցում­նե­րը խոր մտա­հո­գու­թիւն կը պատ­ճա­ռեն։ ­Ներ­կայ իշ­խա­նու­թիւն­նե­րու վար­քա­գի­ծը կը դրսե­ւո­րէ ազ­գա­յին ար­ժէք­նե­րու նսե­մա­ցում, Ատր­պէյ­ճա­նի նկրտում­նե­րուն դի­մաց զի­ջո­ղա­կան ըն­թացք եւ Ար­ցա­խի հիմ­նա­հար­ցի վե­րա­ցում քա­ղա­քա­կան օ­րա­կար­գէն։ ­Շա­րու­նա­կո­ւող քաղաքական ճնշում­նե­րը ընդ­դի­մա­դիր անձ­նա­ւո­րու­թիւն­նե­րու եւ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րու հան­դէպ, հիմ­նա­րար ի­րա­ւունք­նե­րու սահ­մա­նա­փա­կու­մը եւ հա­սա­րա­կա­կան պառակտման խո­րա­ցու­մը կը վտան­գեն երկ­րի ժո­ղովրդա­վա­րա­կան հիմ­քե­րը։ Ա­նըն­դու­նե­լի է նաեւ պե­տա­կան պաշ­տօ­նեա­նե­րու կող­մէ Հ.Յ.­Դաշ­նակ­ցու­թեան ազ­գա­յին ու քաղաքական դե­րա­կա­տա­րու­թեան նպա­տա­կա­յին վար­կա­բե­կու­մը։

Լր­ջա­գոյն մտա­հո­գու­թեան պատ­ճառ կը դառ­նան նաեւ ­Հա­յաս­տա­նեայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղեց­ւոյ դէմ ուղ­ղո­ւած քայ­լե­րը։ ­Հո­գե­ւո­րա­կան­նե­րու հան­դէպ հա­լա­ծանք­նե­րը կը վկա­յեն պե­տա­կան լծակ­նե­րու օգ­տա­գործ­ման մա­սին՝ ե­կե­ղեց­ւոյ հե­ղի­նա­կու­թիւ­նը խա­թա­րե­լու եւ ազ­գա­յին միաս­նա­կա­նու­թիւ­նը տկա­րաց­նե­լու մի­տու­մով։

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գա­հը, իբ­րեւ ­Սահ­մա­նադ­րու­թեան ե­րաշ­խա­ւոր, պար­տա­ւոր է պաշտ­պա­նել քա­ղա­քա­ցի­նե­րու ի­րա­ւունք­նե­րը եւ ա­պա­հո­վել քա­ղա­քա­կան առողջ մթնո­լորտ։ Դժբախ­տա­բար, ներ­կայ կե­ցո­ւած­քը կը հա­մընկ­նի գոր­ծող իշ­խա­նու­թեան քա­ղա­քա­կան ու­ղե­գի­ծին՝ ա­ռանց ա­պա­հո­վե­լու անհ­րա­ժեշտ հա­ւա­սա­րակշ­ռու­թիւն եւ համերաշխութիւն։

Այս պայ­ման­նե­րուն մէջ, մենք պատ­շաճ չենք նկա­տեր մաս­նակ­ցու­թիւն բե­րել նա­խա­գա­հին հետ նա­խա­տե­սո­ւող հան­դի­պում­նե­րուն եւ ձեռ­նարկ­նե­րուն, մեր­ժե­լով այս ըն­թաց­քը։

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն կը վե­րա­հաս­տա­տէ իր յանձ­նա­ռու­թիւ­նը ­Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թեան ժո­ղովր­դա­վա­րա­կան հիմ­քե­րու, ազ­գա­յին ար­ժէք­նե­րու եւ հա­մազ­գա­յին հաս­տա­տու­թիւն­նե­րու պահ­պան­ման գոր­ծին՝ այն հաս­տատ հա­մո­զու­մով, որ միայն ­Սահ­մա­նադ­րու­թեան ո­գիով ա­ռաջ­նոր­դո­ւող պե­տու­թիւ­նը կրնայ պահ­պա­նել ազ­գա­յին միաս­նա­կա­նու­թիւ­նը եւ ամ­րապն­դել իր մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թիւ­նը։

Հ.Յ.Դ. ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
Ա­թէնք, 16 ­Փետ­րո­ւար 2026»։

Նմանատիպ նյութեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային...

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան...

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...