Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ

16 Հոկտեմբերի, 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։

Ողջունելով հյուրին Երևանում՝ Նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը Առաջնորդների գագաթնաժողովին:

Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից, և ընդգծել COP համաժողովի անցկացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության նշանակությունը ենթակառուցվածքների ու տուրիզմի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-ՄԱԿ երկկողմ ծրագրային համագործակցությանն ու ՄԱԿ-ի բարեփոխումներին առնչվող հարցերին:

Այնուհետև Հանրապետության նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ընթրիքի ձևաչափով։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հաստատեց` պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը հաստատեց` պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին է անդրադարձել, թե «Արծվաշեն գյուղը կարող է տեղաշարժվել» և թե «Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնում կա, որ անկլավներ ու էքսկլավներ չլինեն»։ Խաչատրյան...

«Երևան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել. երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Երևան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել. երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Երեւան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել՝ նորմերից շատ քիչ, Շտապօգնություն ենք կանչել, որովհետեւ երեխաների ինքնազգացությունը մի պահ վատացել է։ NEWS.am–ին հայտնեցին կենտրոնից։ «Շտապօգնության կարիք անգամ չի եղել, որեւէ վտանգ այս պահին չկա»,– հայտնեցին...

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնության և սննդամթերքի մատակարարումը, ինչպես նաև խաղաղ բնակչության կամավոր...

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է...

Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պատերազմի 20-րդ օրն էր։ Նիկոլ Փաշինյանը խրոխտ ելույթ ունեցավ ռազմաճակատ մեկնող կամավորականների առաջ։ Դիտենք մի հատված ելույթից․ Փաշինյան – Դուք կանգնած եք լինելու...